Մարտ 13

Այս օրը բաժնի Մարտ 13-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1781Թ — Ուիլյամ Հերշելը հայտնաբերեց Ուրան մոլորակը։
- 1797Թ — Փարիզի «Ֆեյդո» թատրոնում տեղի ունեցավ «Մեդեա» օպերայի պրեմիերան։
- 1897Թ — Ծնվել է Եղիշե Չարենցը, հայ մեծագույն գրողներից մեկը (մահ. 1937 թ.)։
- 1900Թ — Ծնվել է Յորգոս Սեֆերիսը, հույն ամենանշանավոր բանաստեղծներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1971 թ.)։
- 1913Թ — Ծնվել է Պարույր Ջոթյանը, հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (մահ. 1954 թ.)։
- 1921Թ — Մոնղոլիան (նախկինում Արտաքին Մոնղոլիա) հայտարարեց իր անկախությունը Չինաստանից։
- 1989Թ — Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին և իր գործընկերները հիմնեցին Համաշխարհային սարդոստայնը` (WWW)։
- 2004Թ — Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտին տվեց իր հրաժեշտի համերգը։