Այս օրը՝ Մարտ 14

0
307

Մարտ 14

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մարտ 14-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Պի թվի օրը – մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոնը, (տոնվում է սկսած 1987 թվականից)
  • 1839Թ – Անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործեց լուսանկարչություն բառը։
  • 1933Թ – Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։
  • 1948Թ – Ծնվել է Ալբերտ Ստեփանյանը, հայ պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
  • 1978Թ – Ստեղծվեց Սևան ազգային պարկը։
  • 1980Թ – Ծնվել է Նելլի Ուվարովան, թատրոնի և կինոյի ռուսական հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր։
  • 1984Թ – Մահացել է Հովհաննես Շիրազը, հայ մեծագույն բանաստեղծներից մեկը (ծն. 1914 թ.)։
  • 1987Թ – Պի թվի օրը – մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոնը, (տոնվում է սկսած 1987 թվականից)
  • 1990Թ – Միխայիլ Գորբաչովն ընտրվեց ԽՍՀՄ նախագահ։
  • 1994Թ – Թողարկվեց Լինուքսի առաջին տարբերակը։
  • 2013Թ – Մահացել է Արամայիս Սահակյանը, հայ գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս (ծն. 1936 թ.)։

Այլ գրառումներ