Մարտ 16

Այս օրը բաժնի Մարտ 16-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 37Թ – Կալիգուլան դարձավ Հռոմի կայսր՝ հաջորդելով Տիբերիոսին։
- 1521Թ – Պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասավ Ֆիլիպինների ափերին։
- 1789Թ – Ծնվել է Գեորգ Օհմը, գերմանացի ֆիզիկոս, նրա պատվին է կոչվում Էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը (մահ. 1854 թ.)
- 1859Թ – Ծնվել է Ալեքսանդր Պոպովը, ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարարը (մահ. 1906)։
- 1906Թ – Ծնվել է Թամարա խանումը, հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր (մահ. 1991 թ.)։
- 1935Թ – Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը` ֆաշիստական գերմանիայի բանակը։
- 1936Թ – Ծնվել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը, ամերիկահայ գյուտարար։
- 1968Թ – Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները սպանեցին մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների։
- 1995Թ – Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր կնքեցին ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին։
- 2017Թ – Մահացել է «Հաց բերողը»։