Այս օրը՝ Մարտ 18

0
296

Մարտ 18

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մարտ 18-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1229Թ – Վեցերորդ խաչակրաց արշավանքի հետևանքով Երուսաղեմի թագավորությանը վերադարձվեցին Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։
  • 1858Թ – Ծնվել է Ռուդոլֆ Դիզելը, գերմանացի հայտնի գյուտարար և ճարտարագետ, դիզելային շարժիչի հայտնագործողը (մահ. 1913 թ.)
  • 1871Թ – Ստեղծվեց Փարիզյան կոմունան։
  • 1864Թ – Ծնվել է Թորոս Թորամանյանը, հայ նշանավոր ճարտարապետ (մահ. 1934 թ.)
  • 1949Թ – Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։
  • 1959Թ – Ծնվել է Լյուկ Բեսոնը, ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
  • 1965Թ – Խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք։
  • 1989Թ – Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4,400 տարեկան մումիա։
  • 2009Թ – Թուրքիայի Ադանա քաղաքում բացվեց Ադանայի մետրոպոլիտենը (մոտ. 13 կմ երկարությամբ)։

Այլ գրառումներ