Այս օրը՝ Մարտ 19

0
294

Մարտ 19

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մարտ 19-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1474Թ – Վենետիկում ընդունվում է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստորեն աշխարհում առաջին օրենքն էր հեղինակային իրավունք մասին:
  • 1813Թ – Ծնվել է Դավիդ Լիվինգսթոնը, շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը (մահ. 1873 թ.):
  • 1859Թ – Փարիզում կայացավ ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան:
  • 1879Թ – Ծնվել է Արամ Մանուկյանը՝ ռազմական, պետական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, ՀՅԴ կուսակցության անդամ:
  • 1913Թ – Ծնվել է Մառի Աթմաճյանը, սփյուռքահայ բանաստեղծուհի, բանաստեղծ Սեմայի քույրը, Ֆրանսահայ գրողների միության նախագահ (մահ. 1999 թ.):
  • 1928Թ – Ծնվել է Վարդուհի Վարդերեսյանը, հայ ճանաչված դերասանուհի (մահ. 2015 թ.):
  • 1953Թ – Առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվեց Օսկարի մրցանակաբաշխությունը:
  • 1955Թ – Ծնվել է Բրյուս Ուիլիսը, ամերիկացի հանրաճանաչ դերասան:
  • 1958Թ – Ստրասբուրգում բացվեց Եվրախորհրդարանի առաջին նիստը:
  • 2011Թ – ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկված «Լուսաբացի Ոդիսականը» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմին:

Այլ գրառումներ