Այս օրը՝ Մարտ 24

0
298

Մարտ 24

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մարտ 24-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1603Թ – Մահացել է Եղիսաբեթ I-ը, Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ (ծնվ. 1533 թ.)։
  • 1753Թ – Ռուսական կայսրությունում վերացվեց մահապատիժը:
  • 1802Թ – Անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրևիկը ստացավ շոգեքարշի առաջին արտոնագիրը:
  • 1882Թ – Ծնվել է Սիմոն Վրացյանը, հայ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության չորրորդ վարչապետը:
  • 1882Թ – Բեռլինում գերմանացի գիտնական Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզ հարուցիչի հայտնաբերման մասին:
  • 1882Թ – Մահացել է Հենրի Լոնգֆելոն, ամերիկյան ռոմանտիկ բանաստեղծ, բանասեր, եվրոպական բանաստեղծների տաղանդավոր թարգմանիչ (ծնվ. 1807 թ.)։
  • 1898Թ – Վաճառվեց առաջին ամերիկյան ավտոմեքենան` «Ուինտոն» մոդելը (1000 ամերիկյան դոլլար):
  • 1949Թ – Առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակը ստացավ ոչ ամերիկյան ֆիլմ, անգլիական «Համլետը»:
  • 1955Թ – ԱՄՆ-ում տեղադրվեց առաջին ծովային նավթաշտարակը:
  • 1972Թ – Կայացավ «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:

Այլ գրառումներ