Այս օրը՝ Մարտ 27

0
306

Մարտ 27

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մարտ 27-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1625Թ – Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր հռչակվեց Կառլոս I-ը։
  • 1845Թ – Ծնվել է Վիլհելմ Ռենտգենը, գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործողը, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացողը՝ 1901 թ. (մահ. 1923 թ.)
  • 1854Թ – Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Ռուսական կայսրությանը։
  • 1855Թ – ԱՄՆ-ում արտոնագրվեց կերոսինը։
  • 1920Թ – Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսսանին (Եսայան), նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։
  • 1928Թ – Հոլանդիայում առաջին անգամ թողարկվեց ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։
  • 1945Թ – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ հայտարարեց Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չմասնակցեց պատերազմին։
  • 1968Թ – Մահացել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը (ծն. 1934 թ.)
  • 1977Թ – Կանարյան կղզիներում տեղի ունեցավ պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախումի հետևանքով մահացավ 583 մարդ։

Այլ գրառումներ