Այս օրը՝ Մարտ 31

0
317

Մարտ 31

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մարտ 31-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1745Թ – Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվեց Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։
  • 1770Թ – Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով, որ այն կղզի է, լքում է այն և ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։
  • 1889Թ – Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը, ճարտարագետ՝ Գուստավ Էյֆել։
  • 1901Թ – Թողարկվեց առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS։
  • 1909Թ – Հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց արվեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ը, ով 1894 -1896 թթ. Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացրել էր հայ բնակչության ջարդեր, ինչի հետևանքով զոհվեցին ավելի քան 100 000 հայ, դաժանության համար ստացել է «կարմիր սուլթան» անունը։
  • 1917Թ – ԱՄՆ-ն Դանիայից 25 միլիոն դոլլարով գնեց Վիրջինյան կղզիները՝ բաղկացած Ամերիկյան Վիրջինյան կղզիներից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։
  • 1993Թ – Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։
  • 1994Թ – «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվեց և մահացավ ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին (ծն. 1965)։

Այլ գրառումներ