Այս օրը՝ Մարտ 4

0
282

Մարտ 4

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մարտ 4-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1193Թ – Մահացել է Սալահ ադ Դինը, քուրդ նշանավոր սուլթան (ծնվ. 1137 թ.)։
  • 1791Թ – Վերմոնտը դարձավ ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։
  • 1878Թ – Ծնվել է Ալեքսանդր Թամանյանը, հայ նշանավոր ճարտարապետ, ակադեմիկոս (մահ. 1936 թ.)։
  • 1941Թ – Ծնվել է Բաբկեն Հարությունյանը, հայ պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 2013 թ.)։
  • 1975Թ – Եղիսաբեթ II թագուհին Չարլի Չապլինին շնորհեց ասպետի կոչում։
  • 2004Թ – Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։
  • 2008Թ – Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։
  • 2008Թ – Մարտակերտում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի ունեցան ռազմական ընդհարումներ։
  • 2011Թ – Մահացել է Ալենուշ Տերյանը, հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսորը և առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիրը Իրանի աստղագիտության պատմության մեջ (ծնվ. 1920 թ.)։

Այլ գրառումներ