Այս օրը՝ Մարտ 8

0
291

Մարտ 8

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մարտ 8-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1669Թ – Տեղի ունեցավ Էտնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ։
  • 1876Թ – Ծնվել է Հրաչյա Աճառյանը, հայ մեծանուն գիտնական, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, հայոց լեզվի մասին մի շարք նշանավոր աշխատությունների հեղինակ (մահ.1953)։
  • 1887Թ – Ծնվել է Հովսեփ Օրբելին, հայ նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ, (մահ. 1961 թ.)։
  • 1894Թ – Ծնվել է Վյայնո Աալտոնենը, ֆինն նշանավոր քանդակագործ, (մահ. 1966 թ.)։
  • 1869Թ – Մահացել է Հեկտոր Բեռլիոզը, ֆրանսիացի երգահան, դիրիժոր և երաժշտագետ, (ծնվ. 1803 թ.)։
  • 1910Թ – Աշխարհի շատ երկրներում նշվում է Կանանց միջազգային օրը։
  • 1911Թ – Ծնվել է Ալան Հովհաննեսը, ամերիկահայ նշանավոր երգահան, (մահ. 2000 թ.)։
  • 1950Թ – ԽՍՀՄ-ը հայտարարեց իր տարածքում ատոմային ռումբի պատրաստման մասին։
  • 1956Թ – Մահացել է Դրաստամատ Կանայանը, Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար, Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար (ծնվ. 1884 թ.)։
  • 1966Թ – Ծնվել է Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը, ֆիդայի, Արցախյան պատերազմի հերոս, Հայաստանի հերոս: (մահ. 1992թ.):

Այլ գրառումներ