Այս օրը՝ Մայիս 10

0
422

Մայիս 10

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մայիս 10-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1503Թ – Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Կայմանյան կղզիները։
  • 1612Թ – Ծագումով հայ հնդկուհի Մումթազ Մահալը ամուսնացել է Հնդկաստանի կայսր Շահ Ջահանի հետ: Նրա հիշատակին շահը կառուցել է Թաջ Մահալ հայտնի դամբարանը։
  • 1844Թ – Կանադայի մայրաքաղաքը Քինգսթոն քաղաքից տեղափոխվեց Մոնրեալ։
  • 1851Թ – Ծնվել է Խենթը՝ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյանը, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Րաֆֆու համանուն վեպի հերոս Վարդանի նախատիպը։
  • 1866Թ – Ավարտվեց Առաջին Խաղաղօվկիանոսյան պատերազմը։
  • 1877Թ – Ռումինիան հայտարարեց իր անկախությունը Օսմանյան կայսրությունից։
  • 1913Թ – Փորձարկվեց աշխարհում առաջին չորս շարժիչ ունեցող ինքնաթիռը՝ «Ռուսական վիտյազ»։
  • 1933Թ – Ֆաշիստական Գերմանիայի մի քանի քաղաքներում իշխանությունները կազմակերպեցին ոչ գերմանալեզու գրքերի ցուցադրական զանգվածային այրում՝ ի նշան գերմանական ազգի բարձրության մյուս ազգերի նկատմամբ։
  • 1938Թ – Ծնվել է Մարինա Վլադին, ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի, Եղել է Վլադիմիր Վիսոցկու կինը։

Այլ գրառումներ