Այս օրը՝ Մայիս 12

0
422

Մայիս 12

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մայիս 12-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1551Թ – Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվեց Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։
  • 1832Թ – Միլանում տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի Սիրո ըմպելիք օպերայի պրեմիերան։
  • 1842Թ – Ծնվել է Ժյուլ Մասնեն, ֆրանսիացի նշանավոր երգահան (մահ. 1912 թ.)։
  • 1907Թ – Ծնվել է Քեթրին Հեփբորնը, ամերիկացի նշանավոր դերասանուհի, դերասան-դերասանուհիներից ամենաշատն է ստացել Օսկար՝ 4 անգամ, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում պատվավոր 1-ին տեղում է (մահ. 2003 թ.)։
  • 1921Թ – Ծնվել է Էդուարդ Միրզոյանը, հայ կոմպոզիտոր, երաժշտական և հասարակական գործիչ (մահ. 2012 թ.)։
  • 1926Թ – Լեհաստանում տեղի ունեցավ մայիսյան հեղափոխոթյունը։
  • 1941Թ – Գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանը ներկայացրեց իր պատրաստած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։
  • 2008Թ – Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 70 000 մարդ։

Այլ գրառումներ