Այս օրը՝ Մայիս 14

0
432

Մայիս 14

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մայիս 14-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1643Թ — Լյուդովիկոս XIV-ը դարձավ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր։
  • 1900Թ — Փարիզում տեղի ունեցավ 2-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
  • 1907Թ — Ծնվել է Միքայել Թավրիզյանը, հայ նշանավոր դիրիժոր (մահ. 1957 թ.)։
  • 1939Թ — 5 տարեկան պերուացի Լինա Մեդինան երեխա ունեցավ, դառնալով ամենաերիտասարդ մայրը բժշկության պատմության մեջ։
  • 1948Թ — Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախությունը։
  • 1952Թ — Ծնվել է Ռոբերտ Զեմեկիսը, ամերիկացի նշանավոր օսկարակիր ռեժիսոր։
  • 1962Թ — Աթենքում տեղի ունեցավ Խուան Կառլոս I-ի և Սոֆիա Հունացու ամուսնության արարողությունը:
  • 1998Թ – Մահացել է Ֆրենկ Սինատրան, ամերիկացի հանրահայտ երգիչ և դերասան (ծնվել է 1915 թ.)։
  • 2009Թ — Հայտնի բրիտանական Ջեթրո Թալ ռոք խումբը համերգ տվեց Երևանում։

Այլ գրառումներ