Այս օրը՝ Մայիս 18

0
439

Մայիս 18

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մայիս 18-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Նշվում է Թանգարանների միջազգային օրը։
  • 1799Թ — Մահացել է Պիեռ Բոմարշեն, ֆրանսիացի նշանավոր թատերգակ և հրապարակախոս (ծն. 1732 թ.)։
  • 1897Թ — Ծնվել է Գուրգեն Ջանիբեկյանը, թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, Կարեն Ջանիբեկյանի հայրը, Սոս Ջանիբեկյանի պապը (մահ. 1978 թ.)։
  • 1897Թ — Ծնվել է Ֆրենկ Կապրան, ամերիկացի նշանավոր ռեժիսոր։
  • 1972Թ — Ուկրաինայի Խարկով քաղաքից Մոսկվա թռչող ԱՆ-10 ինքնաթիռը վթարի ենթարկվեց և մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 122 մարդիկ։
  • 1980Թ — Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբխի ժայթքման հետևանքով մահացան 57 մարդ։ Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։
  • 1981Թ — Մահացել է Վիլյամ Սարոյանը, ամերիկահայ մեծանուն գրող (ծն. 1908 թ.)։
  • 1992Թ — Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Լաչին քաղաքը, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը։

Այլ գրառումներ