Այս օրը՝ Մայիս 19

0
432

Մայիս 19

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մայիս 19-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1649Թ — Ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։
  • 1712Թ — Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։
  • 1780Թ — Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»։
  • 1802Թ — Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։
  • 1842Թ — Տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։
  • 1892Թ — Ծնվել է Համո Բեկնազարյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, նրա անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան (մահ. 1965 թ.)։
  • 1911Թ — Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։
  • 1922Թ — Ծնվել է Օհան Դուրյանը, հայ հայտնի դիրիժոր (մահ. 2011 թ.)։
  • 1928Թ — Ծնվել է Սերգեյ Մերգելյանը, հայ ականավոր գիտնական (մահ. 2008 թ.)։
  • 1953Թ — Ծնվել է Շավարշ Կարապետյանը, հայ ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 1976 թ. սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի, հանելով նրանց ջրից։

Այլ գրառումներ