Այս օրը՝ Մայիս 22

0
433

Մայիս 22

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մայիս 22-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1455Թ – Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը:
  • 1813Թ – Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի Իտալուհին Ալժիրում օպերայի պրեմիերան:
  • 1907Թ – Ծնվել է Լոուրենս Օլիվիեն, անգլիացի մեծագույն դերասաններից մեկը (մահ. 1989 թ.):
  • 1924Թ – Ծնվել է Շառլ Ազնավուրը, ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ (մահ. 2018 թ.):
  • 1929Թ – Ծնվել է Արմեն Խոստիկյանը՝ կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ դերասան և կատակերգու (մահ. 2003 թ.):
  • 1939Թ – Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին, ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը:
  • 1939Թ – Ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը:
  • 1960Թ – Չիլիում տեղի ունեցավ պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը, որի հետևանքով մահացավ մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմեց մոտ 1.5 միլարդ դոլլար:
  • 1972Թ – Ցեյլոն կղզին հռչակվեց Շրի Լանկա հանրապետություն:
  • 1990Թ – Հյուսիսային և Հարավային Եմենները միացան ու ստեղծվեց Եմենի հանրապետությունը:

Այլ գրառումներ