Այս օրը՝ Մայիս 25

0
437

Մայիս 25

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մայիս 25-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Նշվում է Աֆրիկայի օրը։
  • 1810Թ – Արգենտինան անկախացավ Իսպանիայից։
  • 1857Թ – Ծնվել է Սիրանույշը, հայ նշանավոր դերասանուհի (մահ. 1932 թ.)։
  • 1869Թ – Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունով բացվեց Վիեննայի պետական օպերայի շենքը։
  • 1895Թ – Օսկար Ուայլդը դատապարտվեց 2 տարվա ուղղիչ աշխատանքների։
  • 1910Թ – Ծնվել է Խաչիկ Դաշտենցը, հայ խորհրդային գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բանասեր (մահ. 1974 թ.)։
  • 1941Թ – Ծնվել է Օլեգ Դալը, կինոյի և թատրոնի ռուս սիրված դերասան (մահ. 1981 թ.)։
  • 1951Թ – Ծնվել է Վաչագան Սարգսյանը, հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր։
  • 1953Թ – ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին ու միակ անգամ կատարեց ատոմային հրետանու փորձարկում։
  • 1963Թ – Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002 թ. վերանվանվեց Աֆրիկյան Միություն: ՄԱԿ-ը այս օրը հռչակել է որպես Աֆրիկայի ազատագրման օր։
  • 2003Թ – Տեղի ունեցան Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ գումարման ընտրությունները։
  • 2010Թ – Դիփ Փարփլ բրիտանական ռոք-խումբը համերգ տվեց Երևանում։

Այլ գրառումներ