Այս օրը՝ Մայիս 26

0
438

Մայիս 26

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մայիս 26-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 451Թ – Տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը։
  • 1521Թ – Կառլոս V-ը ստորագրեց «Վորմսյան էդիկտը», որով հանձնարարվում էր ձերբակալել Մարտին Լյութերին։
  • 1799Թ – Ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավեցին Թուրինը։
  • 1897Թ – Առաջին անգամ տպագրվեց Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։
  • 1918Թ – Ստեղծվեց Վրաստանի առաջին հանրապետությունը, այս օրը Վրաստանում նշվում է որպես անկախության տոն։
  • 1927Թ – Ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը, հայ կինորեժիսոր, սցենարիստ և դերասան (մահ. է 1997թ.):
  • 1966Թ – Գայանան անկախացավ Մեծ Բրիտանիայից։
  • 1972Թ – Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում պայմանագիր ստորագրեցին հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին։
  • 2011Թ – Ձերբակալվեց Ռատկո Մլադիչը, 1992-95 թթ. Սերբական Հանրապետության բանակի հրամանատարը Բոսնիական պատերազմի ժամանակ։

Այլ գրառումներ