Այս օրը՝ Մայիս 28

0
450

Մայիս 28

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մայիս 28-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը։
  • 1812Թ – Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմը։
  • 1904Թ – Բրեշիայում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի Մադամ Բատերֆլայ օպերայի նոր վերամշակված տարբերակի պրեմիերան։
  • 1908Թ – Ծնվել է Յան Ֆլեմինգը, անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակը (մահ. 1964 թ.)։
  • 1918Թ – Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։
  • 1959Թ – Ծնվել է Շարլ Բերբերյանը, ֆրանսահայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Ալեն Բերբերյանի եղբայրը։
  • 1968Թ – Ծնվել է Քայլի Մինոուգը, ավստրալիացի երգչուհի և դերասանուհի։
  • 2005Թ – Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան։
  • 2005Թ – Նիգ-Ապարան կազմակերպության կողմից կազմակերպվեց «Միասնության շուրջպարը»։

Այլ գրառումներ