Այս օրը՝ Մայիս 29

0
443

Մայիս 29

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մայիս 29-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1453Թ – Կոստանդնուպոլսի անկումը, որով էլ ավարտվեց 1500-ամյա պատմություն ունեցող Հռոմեական կայսրության վերջին մնացորդի՝ Բյուզանդական կայսրության պատմությունը։
  • 1790Թ – Վերջին ամերիկյան գաղութ Ռոդ Այլենդը ընդունեց ԱՄՆ Սահմանադրությունը։
  • 1848Թ – Վիսկոնսինը դարձավ ԱՄՆ-ի 30-րդ նահանգը։
  • 1913Թ – Ծնվել է Լևոն Կարագյոզյանը, հայ նշանավոր դրամատուրգ, սցենարիստ (մահ. 1986 թ.)։
  • 1922Թ – Մահացել է Եվգենի Վախթանգովը, ռուսահայ նշանավոր ռեժիսոր (ծն. 1883 թ.)։
  • 1985Թ – Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» – «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 39 մարդ, մոտ 600-ը ստացան մարմնական վնասվածքներ։
  • 1996Թ – Մահացել է Հրանտ Շահինյանը, հայ խորհրդային մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն (ծն. 1923 թ.)։

Այլ գրառումներ