Այս օրը՝ Մայիս 30

0
441

Մայիս 30

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Մայիս 30-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1431Թ – Ռուանում Ժաննա դ’Արկին մահապատժի ենթարկեցին՝ այրելով խարույկի վրա (ծն. 1412 թ.)։
  • 1778Թ – Մահացել է Վոլտերը, ֆրանսիացի լուսավորիչ փիլիսոփա (ծն. 1694 թ.)։
  • 1927Թ – ԱՄՆ-ում հիմնվեց Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միությունը։
  • 1937Թ – Ծնվել է Ալեքսանդր Դեմյանենկոն, ռուս սիրված դերասան («Կովկասի գերուհին», մահ. 1999 թ.)։
  • 1953Թ – Խորհրդային կառավարությունը, անտեսելով Հայկական հարցը, Թուրքիայի կառավարությանը հայտնեց, որ «Հանուն բարի դրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից»։
  • 1990Թ – Տեղի ունեցան Հայաստանի Ազգային ժողովի 2-րդ գումարման ընտրությունները։
  • 1994Թ – Մահացել է Արմեն Զարյանը, հայ ճարտարապետ, գրող Կոստան Զարյանի որդին (ծն. 1914 թ.)։
  • 1999Թ – Մինսկի «Նեմիգ» մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում մահացավ 53 մարդ, մոտավորապես 150 հոգի ստացան մարմնական վնասվածքներ։

Այլ գրառումներ