Այս օրը՝ Սեպտեմբեր 17

0
678

Սեպտեմբեր 17

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Սեպտեմբեր 17-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1630Թ – Հիմնադրվեց Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը։
  • 1787Թ – ԱՄՆ-ն ընդունեց իր սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը։
  • 1857Թ – Ծնվել է Կոնստանտին Ցիոլկովսկին, ռուս նշանավոր գիտնական, համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը (մահ. 1935 թ.)։
  • 1908Թ – Ծնվել է Ռաֆայել Իսրայելյանը, հայ ճանաչված ճարտարապետ («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում, մահ. 1973 թ.)։
  • 1917Թ – Ծնվել է Յուրի Լյուբիմովը, ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչներից մեկը (մահ. 2014 թ.)։
  • 1964Թ – Մահացել է Ցոլակ Ամերիկյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1887 թ.)։
  • 1988Թ – Սեուլում մեկնարկեցին Ամառային XXIV Օլիմպիական խաղերը։
  • 1992Թ – Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր ստորագրվեց։
  • 1994Թ – Մահացել է Կարլ Փոփերը, ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ (ծն. 1902 թ.)։

Այլ գրառումներ