Այս օրը՝ Սեպտեմբեր 18

0
680

Սեպտեմբեր 18

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Սեպտեմբեր 18-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1810Թ – Չիլին անկախացավ Իսպանիայից։
  • 1851Թ – Ստեղծվեց Նյու Յորք Թայմս ամերիկյան օրաթերթը։
  • 1895Թ – Հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպեցին խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները», սակայն թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա․ կոտորելով մոտ 2000 հայ։
  • 1895Թ – Ծնվել է Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (մահ. 1971 թ.)։
  • 1905Թ – Ծնվել է Գրետա Գարբոն, շվեդ հայտնի դերասանուհի (մահ. 1990 թ.)։
  • 1918Թ – Ֆրանս-Հայկական համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայկական Լեգեոնը Պաղեստինում Ֆրանսիական բանակի կազմում մասնակցեց իր առաջին ճակատամարտին։
  • 1961Թ – Ծնվել է Բերնար Վերբերը, ֆրանսիացի գիտաֆանտաստիկ ժանրի գրող, փիլիսոփա։
  • 1976Թ – Ծնվել է Ռոնալդոն, բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ։

Այլ գրառումներ