Patek Philippe Grandmaster

0
225
Blog - Watches - Patek Philippe - Patek Philippe Grandmaster Chime

Patek Philippe եզակի ժամացույցը Ժնեւում բարեգործական աճուրդում վաճառվել է 31 մլն դոլարով: Այն աճուրդում երբեւէ վաճառված ամենաթանկ ժամացույցն է դարձել, հաղորդում է CNBC-ը:
Patek Philippe ժամացույցի Grandmaster Chime Ref. 6300A-010 մոդելը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 17,7 մլն դոլար: Խոսքը Rolex Daytona ժամացույցի մասին է, որը պատկանել է Փոլ Նյումանին:
Մոդելն իր տեսակով եզակի է, այն պատրաստված է չժանգոտող պողպատից: Ժամացույցի առանձնահատկությունը առջեւի եւ հետեւի թվացույցերն են. մեկը սաղմոնի գույնի է, մյուսը՝ սեւ, դրանք կարելի է շրջել հակառակ ուղղությամբ:

Patek Philippe Grandmaster Chime-ի մասին

Patek, Czapek & Cie հիմնադրվել է Ժնևում՝ լեհ էմիգրանտ Անտոնի Պատեկի և Ֆրանսուա Չապեկի կողմից՝ 1839 թվականին։ Պատեկի և Չապեկի առաջին ընկերությունը համալրվել է լեհ մասնագետներով և տարվա մեջ երկու հարյուր ժամ անհատական պատվերների արտադրություն է իրականացրել։ 1845 թվականին Չապեկը լքել է ընկերությունը՝ Պատեկի հետ ունեցած վեճի պատճառով, և ընկերությունն անվանվել է Patek & Cie.։ 1845 թվականի մայիսի 15–ին Չապեկի տեղը զբաղեցրել է ժամագործ Ժան Ադրիան Ֆիլիպը, որն «առանց բանալի» լարելու ժամացույցի մեխանիզմի գյուտարարն է։ 1851 թվականին Ֆիլիպը դարձել է Պատեկի լիիրավ գործընկերը, և ընկերությունը ստացել է ներկայիս անվանում՝ Patek Philippe & Co.։ Ֆիլիպը պատասխանատու էր արտադրության և նոր նմուշների մշակման համար, իսկ Պատեկը զբաղվում էր իրացմամբ՝ շրջագայելով աշխարհով և դեպի ընկերություն բերելով հեղինակավոր պատվիրատուների՝ այդ թվում՝ իշխող միապետերի։ Նոր նմուշի առաջին ժամացույցներից մեկն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիային՝ 1851 թվականին Բյուրեղապակյա պալատում տեղի ունեցած համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։
1868 թվականին ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին ժամացույց–ապարանջանը, ներկայումս այն պահպանվում է ընկերության թանգարանում[1]։ Դրան հետևել են բազմաթիվ կրկնօրինակները և նորարարությունները՝ խրոնոգրաֆ, հավերժական օրացույց, րոպեական զարկասարք և այլն։ 1932—1933 թվականներին միլիոնատեր Հենրի Գրեյվզի կողմից հայտարարված «ժամացույցային մրցակցության» ժամանակ ընկերությունը թողարկել է այդ պահի բարդագույն մեխանիզմներից մեկը։ 1999 թվականին Գրեյվզի ժամացույցը Սոտբիս Sotheby’s աճուրդում վաճառվել է 11 միլիոն ԱՄՆ դոլարով․ սա ժամացույցի համար երբևէ վճարված առավելագույն արժեքն է։
1901 թվականին, երբ երկու հեղինակավոր հիմնադիրներն արդեն մահացել էին, ընկերությունը վերանվանվել է Ancienne Manufacture d’Horlogerie Patek Philippe & Cie, S.A.։ 1932 թվականին այն ձեռք են բերել Ժան և Շառլ Ստերները եղբայրներ և հենց այդ ժամանակ էլ ընկերությունը ստացել է ներկայիս անվանումը Patek Philippe S.A.։ 2007 թվականին ընկերությունը տնօրինել և կառավարել են Ստերն ընտանիքի երրորդ և չորրորդ սերնդի ներկայացուցիչները՝ հայր ու որդի Ֆիլիպ և Տիերի Ստերները։ Ընկերության թանգարանն ու ողջ արտադրությունը նախկինի պես գտնվում է Ժնևում։ Արտադրությամբ զբաղվում է 220 մարդ, ընկերության ժամանակակից կատալոգում առկա է 23–ական տրամաչափի 45 սերիական մեխանիզմ։ Բարձր գնի պատճառով արտադրության ծավալը փոքր է․ Patek Philippe ժամացույցների արտադրությունը գոյության ողջ ընթացքում գնահատվել է 600 հազար հատ։