Պորտուգալիայի Հանրապետություն

0
235
Countries - Portugal

Պորտուգալիա (/ˈpɔːrtʃəɡəl/ (օգնություն • ինֆո), պորտ.՝ Portugal), նախկինում նաև Փորթուգալիա, պաշտոնական անվանումը՝ Պորտուգալիայի Հանրապետություն (պորտ.՝ República Portuguesa), ինքնիշխան պետություն Հարավային Եվրոպայում՝ Պիրենեյան թերակղզու վրա։ Համարվում է մայրցամաքային Եվրոպայի ամենաարևմտյան պետությունը, որն արևմուտքում և հարավում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, իսկ հյուսիսում և արևելքում՝ Իսպանիային։ Պորտուգալա-իսպանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 1214 կմ․ սա ամենաերկար միջպետական սահմանագիծն է ամբողջ Եվրոպական Միության տարածքում։ Հիմնական ցամաքային տարածքից բացի, Պորտուգալիային են պատկանում նաև Ազորյան կղզիներն ու Մադեյրան, որոնք Հանրապետության կազմում ունեն ինքնավարություն։
Պորտուգալիան Եվրոպայի հնագույն պետություններից մեկն է, որի տարածքը բնակեցվել է դեռևս անհիշելի ժամանակներ առաջ։ Նախքան պետականության ստեղծումը՝ այս տարածքների համար պայքարել են կելտերը, կարթագենացիները, հռոմեացիները, իսկ հետո նաև վեստգոթերն ու գերմանները։ Պորտուգալիան որպես պետություն ստեղծվել է մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրաված տարածքների վերանվաճման երակարատև գործընթացից՝ Ռեկոնկիստայից հետո։ 1128 թվականին տեղի ունեցավ Սան Մամեդեի ճակատամարտը, որտեղ Աֆոնսու I Էնրիկեշի գլխավորած պորտուգալական ուժերը պարտության մատնեցին Թերեզա Լեոնացու բանակին։ Արդյունքում՝ Պորտուգալիայի կոմսությունը հաստատում է իր ինքնիշխանությունը, իսկ Աֆոնսուն հռչակվում է արքայազն։ Շատ չանցած՝ 1139 թվականին, Օուրիկի դաշտում Աֆոնսուն վճռական հաղթանակ է տանում արաբների նկատմամբ, որից հետո էլ հռչակվում է Պորտուգալիայի թագավոր։ Հարևան պետությունները Աֆոնսուին այդ պաշտոնում ճանաչում են միայն 1143 թվականին՝ Սապորայի պայմանագրով։
Հակիրճ տեղեկություններ Պորտուգալիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Լիսաբոն
  • Պետական լեզու … Պորտուգալերեն
  • Կառավարում … նախագահական-Խորհրդարանական Հանրապետություն
  • Նախագահ … Մարսելու Ռեբելու դե Սոզա
  • Վարչապետ … Անտոնիո Կոստա
  • Հիմնադրվել է … 17-րդ դար
  • Պորտուգալիայի Հանրապետություն … 1 դեկտեմբեր 1640
  • Ընդհանուր տարածքը … 92 225,61 կմ2(109-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 0,5%
  • Բնակչության մարդահամար … 10 295 909(2020Թ՝ 87-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 10,825,309(2015Թ)
  • Բնակեցվածության խտություն … 111 մ/կմ2(97-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $372,5 միլիարդ(2019Թ՝ 51-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,850 (2019Թ՝ 40-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Եվրո (EUR)
  • Ժամային գոտի … UTC-0-ից UTC+8
  • Ազգային դոմեյն … .pt
  • Հեռախոսային կոդ … +351

Ժամանակակից Պորտուգալիայի տարածքը բնակեցված է եղել տակավին հինքարեդարյան ժամանակաշրջանում։ Եվրոպայի հարավարևմտյան հատվածում գտնվող Իբերական թերակղզում պահպանվել են պալեոլիթի ժամանակաշրջանի մարդկանց հետքեր, որոնք վկայում են այն մասին, որ Պորտուգալիան մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկն է։ Շատ ապացույցներ վկայում են, որ այստեղ ի սկզբանե հաստատվել նեանդերթալյան մարդը, իսկ ժամանակակից հումանոիդը սկսել է բնակվել թերակղզում միջին և նոր քարի դարերից ի վեր։ Պորտուգալիայի հնագույն քարանձավների հետազոտությունների արդյունքում գտնվել են որսորդական շատ գործիքներ, որոնցով տեղաբնիկները մորթել են կենդանիների կամ այլ հումանոիդների։ Այստեղից հայտնաբերվել նաև են կրակի հետքեր, որով ամենայն հավանականությամբ վերջիններս եփել են միսը։ Բրոնզի դարում Պորտուգալիայի հյուսիսում սկսում է զարգացանալ է մետաղամշակությունը։ Մերօրյա հնագիտությունը ցույց է տալիս, որ պորտուգալացիների նախնինները եղեն են կելտերը, սակայն վերջիններս ժամանակի ընթացքում ենթարկվելով ռոմանականացման մասնակիորեն փոխել են իրենց Էթնոգենեզը։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի երկրորդ կեսին Պորտուգալիայի տարածքում բնակություն են հաստատում կելտերը, իսկ մ․թ․ա․ 4-Մ.թ.ա. 3–րդ դարերում՝ քոչվոր անասնապահությամբ զբաղվող լուզիտանները։ Գաղութացման գործընթացից հետո Պորտուգալիայի տարածք են խուժում փյունիկեցիները, հին հույները և կարթագենացիները։ Գաղութարար կարթագենացիները երկրի հարավում հիմնադրում են Տավիրա բնակավայրը, որը հետագայում դառնում է Ալգարվի երկրամասի առևտրային կենտրոնը։ Մ.թ.ա. 2-րդ դարում լուզիտանները համառ պայքար են մղում երկիր ներխուժած հռոմեացի զավթիչների դեմ։ Երկարատև դիմադրությունից հետո միայն մ․թ․ա․ 1-ին դարի վերջին, հռոմեական անպարտելի բանակին հաջողվում է կոտրել լուզիտանների դիմադրությունը և նրանց տարածքը դարձնել Հռոմեական Հանրապետության պրովինցիա։

Այլ գրառումներ