Rolex SA

0
268
Blog - Watches - Rolex SA

Rolex SA, շվեյցարական ժամացույցների ընկերություն, որն արտադրում է ձեռքի ժամացույցներ և աքսեսուարներ։ Ընկերությունը և իր դուստր ընկերություն Montres Tudor SA-ն մշակել են, արտադրել, տարածել և սպասարկել Rolex և Tudor ապրանքանիշերի անվան տակ վաճառվող ժամացույցներ։ Հիմնադրվել է Հանս Վիլսդորֆի և Ալֆրեդ Դեվիսի կողմից 1905 թվականին Անգլիայի Լոնդոն քաղաքում՝ Wilsdorf and Devis անվանումով։ Rolex ընկերությունը 1919 թվականին իր գործունեությունը տեղափոխել է Շվեյցարիայի Ժնև քաղաք։ 2016 թվականին աշխարհի ամենախոշոր ապրանքանիշերի ցանկում «Forbes» ամսագիրը Rolex-ին տվել է 64-րդ տեղը։ Rolex-ը ժամացույցների խոշոր ապրանքանիշ է, որն օրական արտադրում է շուրջ 2000 ժամացույց։
Ալֆրեդ Դեվիսը և Հանս Վիլսդորֆը հիմնել են Wilsdorf and Devis ընկերությունը, որը վերջնական ստացել է Rolex SA անվանումը 1905 թվականին՝ Անգլիայի Լոնդոն քաղաքում։ Այդ ժամանակ Վիլսդորֆի և Դեվիսի հիմնական առևտրային գործունեությունը եղել է շվեյցարական Hermann Aegler ընկերության ներմուծումը Անգլիա և արտադրել բարձրակարգ ժամացույցի օրինակներ Դեննիսոնի և ուրիշների կողմից։

Rolex SA-ի մասին

Այս ձեռքի ժամացույցները վաճառվել էին ոսկերիչներին, ովքեր հետագայում գրել են իրենց անունը ժամացույցի դաշտին։ Wilsdorf and Devis ապրանքանիշի ժամացույցները նշված են եղել որպես «W & D»` ժամացույցի հետևի փականի ներսում։ 1908 թվականին Վիլսդորֆը գրանցել է «Rolex» ապրանքանիշն ու բացել գրասենյակ Շվեյցարիայի Լա-Շո-դե-Ֆոն քաղաքում։ Ընկերության անվանումը՝ Rolex, գրանցվել է 1915 թվականի նոյեմբերի 15-ին։ Մի պատմություն, որը երբեք չի հաստատվել Վիլսդորֆի կողմից, պատմում է այն մասին,որ այդ անունը ծագել է ֆրանսերեն horlogerie բառից, որը նշանակում է «նուրբ ժամացույցի մեխանիզմ» կամ էլ «ժամացույցի կատարելություն»։ Վիլսդորֆն ասել է, որ իր ապրանքանիշի անվանումը հեշտ է արտասանել ցանկացած լեզվով։ Այն հեշտությամբ արտասանվում է շատ լեզուներով և քանի որ բոլոր տառերն ունեն նույն չափը, կարելի է սիմետիկորեն գրել։ Այն նաև կարճ էր և կարող էր տեղավորվել ժամացույցի ճակատային մասում։
2017 թվականի հոկտեմբերի 26-ին «Phillips de Pury» աճուրդի տունը մրցանակ է հանձնել աշխարհի ամենաթանկ ժամացույցը՝ «Rolex Daytona»-ն վաճառելու համար։ Ժամացույցը նախկինում պատկանում էր Պոլ Նյումենին։ Ժամացույցը վաճառվել է անծանոթ մարդու՝ 17 752 500 դոլլարով։
«Rolex»-ը երկրորդ ընկերությունն էր, որ ստեղծել էր ձեռքի անջրանցիկ ժամացույց, որը կարող էր դիմակայել մինչև 330 ֆուտ ճնշման: Ժամացույցները դիմացկուն են և փորձառու, դրանք պահում են իրենց գեղեցիկ ձևը նույնիսկ վերելքի ու վայրէջքի ժամանակ։ Դրա մասին է վկայում Ժակ Պիկարի ուղարկած հեռագիրը, որում նշված էր՝ «Ուրախ եմ հաստատել, որ նույնիսկ 11,000 մետր բարձրության վրա ձեր ժամացույցներն այնքան ճշգրիտ են, որքան որ երկրի մակերևույթին»։

Այլ գրառումներ

Blog - Megafactories - LearJet

LearJet

0