Ռուսաստանի Դաշնություն

0
154
Countries - Russia

Ռուսաստան(ռուս.՝ Россия), պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն(ռուս.՝ Российская Федерация), միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված նաև Արևելյան Եվրոպայում։ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ Ռուսաստանի բնակչության թիվը կազմում է ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում, որտեղ էլ տեղակայված է քաղաքամայր Մոսկվան: Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է, հիմնական բնակիչները՝ ռուսները։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։
Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է տասնութ պետությունների՝ այդ չափանիշով ևս զբաղեցնելով առաջին տեղը։ Մասնավորապես՝ ցամաքային սահման ունի Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի(Կալինինգրադի երկրամասով), Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանական Հանրապետության, Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Հյուսիսային Կորեայի հետ։ Օխոտի ծովով սահմանակցում է Ճապոնիային, իսկ Բերինգի նեղուցով՝ ԱՄՆ-ի Ալյասկա նահանգին։ Որպես իրեն սահմանակից երկիր Ռուսաստանը ճանաչում է նաև իրավականորեն Վրաստանի մաս կազմող Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետություններին, որոնք անկախություն են ստացել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի արդյունքում, սակայն մինչ օրս միջազգային ճանաչում չունեն։
Հակիրճ տեղեկություններ Ռուսաստանի Դաշնության մասին՝

  • Մայրաքաղաքը … Մոսկվա
  • Պետական լեզու … Ռուսերեն
  • Կառավարում … Կիսանախագահական դաշնային հանրապետություն
  • Նախագահ … Վլադիմիր Պուտին
  • Վարչապետ … Միխայիլ Միշուստին
  • Հիմնադրվել է … ՄԹ 882Թ
  • Ռուսաստանի Դաշնություն … 1283Թ
  • Ընդհանուր տարածքը … 16.376.870 կմ2(առաջինը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 13%
  • Բնակչության մարդահամար … 145.274.019(2002Թ՝ 9-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 145.804.372(2017Թ)
  • Բնակեցվածության խտություն … 8.3մ/կմ2(209-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $4.323 տրիլիոն(2019Թ՝ 6-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0.816 (2017Թ՝ 49-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Ռուբլի(RUB)
  • Ժամային գոտի … UTC+2 to UTC+12
  • Ազգային դոմեյն … .ru, .su և .рф
  • Հեռախոսային կոդ … +7

Ռուսաստանն աշխարհի տասներկուերորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրն է, իսկ ըստ ՀՆԱ-ի ցուցանիշի՝ վեցերորդը։ Հանքային և էներգետիկ հսկայածավալ ռեսուրսների պաշարներով այս երկիրը խոշորագույնն է աշխարհում և համարվում է նավթի և բնական գազի առաջատար արտադրողներից մեկը։ Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային հինգ միջուկային տերություններից է, որը տարածաշրջանային ուժ լինելուց բացի նաև պոտենցիալ գերտերություն է։ Ներկայումս ԱՄՆ-ի հետ սառը պատերազմը, որը մեծապես բնութագրվում է սպառազինության մրցավազքով, էլ ավելի է ընդգծում Ռուսաստանի ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։ Հանրապետությունն անդամակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, մեծ քսանյակը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ԱՀԿ-ը և այլն։ ՌԴ նախաձեռնությամբ ստեղծված կազմակերպություններից նշանավոր են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու ԵՏՄ-ն:
Ռուսաստան տերմինը ծագում է արևելյան սլավոններից ամենահայտնի ժողովրդի՝ ռուսների անունից։ Որպես պետական-պաշտոնական անուն սկսել է կիրառվել ավելի ուշ։ Կա տարբերակ, որ Կիևյան Ռուսիա անվանումը գալիս է ռուս կոչվող մարդկանց անունից, որը սկանդինավյան ժողովուրդներից՝ շվեդների ցեղախմբերից մեկն է, և ոչ թե տարածաշրջանի բնիկ ռուս ժողովրդի։ Այս բացատրությունը պատաճառաբանվում է նրանով, որ Ռուսաստանն իշխած առաջին արքայատոհմը՝ Ռյուրիկովիչների դինաստիան, ուներ շվեդական ծագում։ Առաջին անգամ «Ռոսիա» տերմինը(հունարեն՝ Ρωσία) հանդիպում է բյուզանդական կայսր, Հայկական կամ Մակեդոնական արքայատոհմի(867–1056) ներկայացուցիչ Կոստանդին VII Ծիրանածինի «Արարողակարգերի մասին» և «Կայսրության ղեկավարման մասին» աշխատություններում՝ որպես Ռուսաստանի հունական անվանում։ Հետագայում «Ռոսիա»(հին ռուսական տարեգրության մեջ Россія կամ Россіа) տերմինով ամրագրվում է Կիևյան Ռուսիայից հյուիսիս-արևմուտք ընկած տարածքներին, որոնք չեն մտել Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության կազմում, և միացվել էր Ռուսաստանին Մոսկվայի մեծ իշխանության օրոք։ Ռուսաստանի հունական այս անվանումը օգտագործվում էր մինչև Իվան III իշխանի օրոք(1462–1505), իսկ որպես պաշտոնական տերմին «Россия»(Ռուսաստան) է սկսում կոչվել Իվան IV Ահեղ-ի(1533–1584) թագադրոումից՝ 1547 թվականից սկսած։ Արևմտյան Եվրոպայում 16-17-րդ դարերում լատինականացված հունական անվան՝ «Russia»-ին զուգահեռ օգտագործվում է նաև «Մոսկովիա»-ն։ Լատինական տարբերակը հնչում էր որպես «Ruthenia»՝ Ռուսենիա։