Սաուդյան Արաբիայի Թագավորություն

0
248
Countries - Saudi Arabia

Սաուդյան Արաբիա, պաշտոնապես հայտնի է որպես Սաուդյան Արաբիայի թագավորություն, պետություն Արևմտյան Ասիայում, որը գրավում է Արաբական թերակղզու մեծ մասը։ Սաուդյան Արաբիան Միջին Արևելքի ինքնիշխան ամենամեծ պետությունն է 2,150,000 կմ² տարածքով, իսկ Արաբական աշխարհում երկրորդ ամենամեծ պետությունն է՝ իր մեծությամբ զիջելով միայն Ալժիրին, Ասիայում հինգերորդն է, իսկ աշխարհում՝ 12-րդը։ Սաուդյան Արաբիան հյուսիսից սահմանակից է Հորդանանին և Իրաքին, հյուսիս-արևելքից՝ Քուվեյթին, արևելքից՝ Կատարին, Բահրեյնին և Արաբական Միացյալ Էմիրություններին, հարավ-արևելքից՝ Օմանին և հարավից՝ Եմենին. Սաուդյան Արաբիան Իսրայելից և Եգիպտոսից բաժանվում է Աքաբայի ծոցով։ Սաուդյան Արաբիան միակ պետությունն է, որն ունի ափամերձ շրջաններ և՛ Կարմիր ծովի մոտակայքում, և՛ Պարսից ծոցի, իսկ նրա տարածքի մեծ մասը կազմված է չոր անապատային հողերից, հարթավայրերից և լեռներից։ 2018 թվականի հոկտեմբերի տվյալներով Սաուդյան Արաբիայի տնտեսությունը Միջին Արևելքում ամենամեծն է, իսկ աշխարհում՝ 18-րդը։ Սաուդյան Արաբիայի բնակչության մեծամասնությունը երիտասարդներ են՝ 33.4 միլիոն բնակչության 50 %-ը կազմում են մինչև 25 տարեկանները։
Հակիրճ տեղեկություններ Սաուդյան Արաբիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Ալ-Ռիադ
  • Պետական լեզու … Արաբերեն
  • Կառավարում … Բացարձակ միապետություն
  • Թագավոր … Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ
  • Թագաժառանգ … Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ
  • Հիմնադրվել է … 632Թ
  • Սաուդյան Արաբիայի թագավորություն … 23 սեպտեմբեր 1932Թ
  • Ընդհանուր տարածքը … 2,149,690 կմ2(12-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 0.7%
  • Բնակչության մարդահամար … 34,218,169(2020Թ՝ 40-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 33,000,000(2018Թ)
  • Բնակեցվածության խտություն … 15մ/կմ2(216-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $1,677 տրիլիոն (2019Թ՝ 17-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,857 (2019Թ՝ 36-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Սաուդյան Ռիյալ(SAR)
  • Ժամային գոտի … UTC+3
  • Ազգային դոմեյն … .sa
  • Հեռախոսային կոդ … +966

Հիջազի և Նաջդի թագավորությունների միավորումից հետո 1932 թվականի սեպտեմբերի 23-ին արքայական հրովարտակով Աբդուլազիզ աս-Սաուդի (Իբն Սաուդ) կողմից ստեղծված նոր պետությունը կոչվել է al-Mamlakah al-ʻArabīyah as-Suʻūdīyah (արաբ․՝ المملكة العربية السعودية)։ Չնայած արաբերեն այս անունը թարգմանվում է «Սաուդյան Արաբիայի թագավորություն», սակայն այն բառացիորեն նշանակում է «Սաուդյան արաբական թագավորություն» կամ «Արաբ Սաուդական թագավորություն»։
Սաուդ բառը ծագում է պետության արաբերեն անվան աս-Սուուդիյահ մասից, որը նիսբա անունով հայտնի ածականի մի տեսակ է, որը ձևավորվում է Սաուդական արքայական ընտանիքի տոհմական անունից՝ աս-Սաուդ (արաբ․՝ آل سعود‎‎): Սրանով յուրահատուկ իմաստ է հաղորդվում, որով, փաստորեն, ստացվում է, որ պետությունը արքայական ընտանիքի սեփականությունն է։ Աս-Սաուդը արաբերեն անուն է, որը ձևավորվում է նախնու անվանն Ալ ավելացնելով, որը նշանակում է «ինչ-որ մեկի ընտանիք» կամ «ինչ-որ մեկի տուն»։ Աս-Սաուդի պարագայում այս նախնին 18-րդ դարում արքայատոհմի հիմնադիր Մուհամմադ բին Սաուդն է։

Այլ գրառումներ