Հարավային Կորեա

0
265
Countries - South Korea

Հարավային Կորեա, պաշտոնապես՝ Կորեայի Հանրապետություն (կորեերեն՝ 한국 Տեհանմինգուկ, պաշտոնական անվանումը՝ Կորեայի Հանրապետություն), հանրապետություն Արևելյան Ասիայում։
Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Հարավային Կորեայի բնակչությունը կազմում է 51 միլիոն մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 97,230 հազար կմ²։ Այս ցուցանիշով Հարավային Կորեան աշխարհում զբաղեցնում է 107-րդ հորիզոնականը։ Պետական լեզուն է կորեերենը, որով խոսում են ավելի քան 77 միլիոն մարդ։ Մայրաքաղաքը Սեուլ քաղաքն է։
Կրոնը Քրիստոնեությունն է։
Ունիտար պետություն, նախագահական հանրապետություն։ 2017 թվականի մայիսի 10-ից երկրի նախագահն է Մուն Ջեինը, որն ընտրվել է 2017 թվականի ընտրություններին։ Հարավային Կորեան վարչականորեն բաժանված է 16 վարչական միավորների, այդ թվում՝ 9 նահանգների և 7 քաղաքների։
Տեղակայված է Կորեական թերակղզու հարավային հատվածում։ Ցամաքային սահման ունի Հյուսիսային Կորեայի հետ և ջրային սահման՝ Ճապոնիայի հետ։ Արևմուտքում երկիրը ողովում է Դեղին ծովով, արևելքից՝ Ճապոնական ծովով, իսկ հարավից՝ Կորեական նեղուցով և Արևելաչինական ծովով։
Հակիրճ տեղեկություններ Հարավային Կորեայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Սեուլ
  • Պետական լեզու … Կորեերեն
  • Կառավարում … Ունիտար հանրապետություն
  • Նախագահ … Մուն Ջեին
  • Վարչապետ … Լի Նագյոն
  • Հիմնադրվել է … ՄԹԱ 2333
  • Հարավային Կորեայի Հանրապետություն … 1 մարտ 1919Թ
  • Ընդհանուր տարածքը … 100,210 կմ2(107-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 0,3%
  • Բնակչության մարդահամար … 51,269,830(2020Թ՝ 27-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 51,709,098(2019Թ)
  • Բնակեցվածության խտություն … 511մ/կմ2(13-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $2,436 տրիլիոն (2021Թ՝ 14-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,916 (2019Թ՝ 23-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Հարավային Կորեան Վոնա(KRW)
  • Ժամային գոտի … UTC+9
  • Ազգային դոմեյն … .kr
  • Հեռախոսային կոդ … +82

Կորեայի Հանրապետության բնակչության 96%-ը կազմում են կորեացիները։ Պետության բնակչության ավելի քան 65%-ը անկրոն են, հիմնական կրոններն են՝ բուդդայականությունը և քրիստոնեությունը։ Արդյունաբերական պետություն զարգացած տնտեսությամբ։ 2018 թվականի տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայի ՀԱՀ-ը կազմել է 2,137 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը հարավկորեական վոնան է։
Կորեական պետականությունը իր պատմությունը սկսել է մ. թ. ա. IV-III դարերից։ Ըստ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների՝ Կորեան, որը առաջ գտնվում էր Ճապոնական կայսրության տիրապետության տակ, բաժանվել էր հյուսիսային մասի, որը անցել էր ԽՍՀՄ-ի տնօրինության տակ, և հարավային մասի, որը վերահսկվում էր ԱՄՆ-ի կողմից։ Կորեայի Հանրապետությունը հիմնադրվել է 1948 թվականի օգոստոսի 15-ին ամերիկյան գոտու սահմաններում, որից հետո սեպտեմբերի 9-ին խորհրդային գոտում հռչակվել էր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը։ Դրան հաջորդող Կորեական պատերազմը (1950-1953) ամրացրել է երկրի բաժանումը։

Այլ գրառումներ