Իսպանիայի Թագավորություն

0
183
Countries - Spain

Իսպանիա, պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն, պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։ Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։
Պաշտոնական լեզուներն են իսպաներենը(ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 528 966 մարդ է(2018)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։ Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում։
Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր է և 2015 թվականին ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցանկում զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը։ Իսպանիայի տնտեսության համար հիմնական խնդիրը դարձավ տնտեսական ճգնաժամը։ Իսպանիան անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպությանը, ՆԱՏՕ-ին, ՏՀԶԿ-ին և ԱՀԿ-ին։
Հակիրճ տեղեկություններ Իսպանիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Մադրիդ
  • Պետական լեզու … Իսպաներեն
  • Կառավարում … Սահմանադրական միապետություն
  • Միապետ … Ֆիլիպ VI
  • Վարչապետ … Պեդրո Սանչես
  • Հիմնադրվել է … 15-րդ դար
  • Իսպանիայի Թագավորություն … 13 Հուլիս 1515
  • Ընդհանուր տարածքը … 505.990 կմ2(51-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 1.04%
  • Բնակչության մարդահամար … 47.351.567(2020Թ՝ 30-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 46.528.966(2018Թ)
  • Բնակեցվածության խտություն … 92մ/կմ2(112-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $2,006 տրիլիոն(2019Թ՝ 15-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,893 (2019Թ՝ 25-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Եվրո (EUR)
  • Ժամային գոտի … UTC+1 և UTC+2
  • Ազգային դոմեյն … .es
  • Հեռախոսային կոդ … +34

Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ միջնադարում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության ներքո, իսկ այնուհետև նվաճվեց մուսուլմանների կողմից։ Երկարատև ու դժվար պայքարի արդյունքում (Ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, մուսուլմաններին դուրս մղեց երկրից, որոնց վերջին մնացորդները դուրս մղվեցին Գրանադայից 1492 թվականին։ Նույն թվականին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին դարձավ ամենահզորը Եվրոպայում։ 1899 թվականին Իսպանիան 20 միլիոն դոլարի դիմաց ԱՄՆ-ին զիջեց Գվատեմալան, Կուբան, Պուերտո Ռիկոն և Ֆիլիպինները։
Շարունակական պատերազմները և այլ խնդիրներ հանգեցրին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումն Իսպանիա քաոսի մեջ դրեց վերջինիս, անկախության համար մղվող պայքարը քայքայեց թագավորության մեծ մասը և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց քաղաքացիական կործանարար պատերազմի պատճառով, և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց նշանակալից տնտեսական աճով։ Ժողովրդավարությունը վերականգնվեց 1978 թվականին խորհրդարանական սահմանադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրամիությանը, վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։

Այլ գրառումներ