Շվեդիայի Հանրապետություն

0
221
Countries - Sweden

Շվեդիա, պաշտոնապես Շվեդիայի Թագավորություն (շվեդերեն՝ Konungariket Sverige), Սկանդինավյան երկիր Եվրոպայի հյուսիսում։ Այն սահմանակցում է Նորվեգիային արևմուտքից ու հյուսիսից և Ֆինլանդիային արևելքից։ Այն կապված է Դանիային հարավ-արևմուտքից Էրեսունդի կամրջով:447 435 կմ² տարածքով Շվեդիան Եվրոպական միության մեջ տարածքով երրորդ խոշոր երկիրն է։ Շվեդիայի բնակչությունը մոտ 10 միլիոն է, որոնցից 2,3 միլիոնը ունի օտար արմատներ։ Շվեդիայում բնակչության խտությունը ցածր է, 22 մարդ/կմ քառակուսի։ Բնակչության մեծ մասն ապրում է երկրի հարավային մասում։ Բնակչության մոտ 85 %-ը ապրում է քաղաքային տարածքներում։
Գերմանական ցեղերը բնակություն են հաստատել Շվեդիայում անտիկ դարաշրջանից, պատմության մեջ հայտնի որպես Գյոտեր/Götar և Շվեդեր/Svear և ծովափնյա ժողովուրդները կոչվել են Նորսմեններ։ Հարավային Շվեդիան հիմնականում զարգանում է գյուղատնտեսությունը, մինչդեռ հյուսիսը պատված է սաղարթախիտ անտառներով։ Շվեդիան Ֆեննոսկանդիա աշխարհագրական տարածաշրջանի մասն է։ Շվեդիայի կլիման հիմնականում մեղմ է իր հյուսիսային դիրքին ոչ բնորոշ, իսկ ամառները հիմնականում լինում են տաք։ Ներկայումս Շվեդիան սահմանադրական միապետությունն է իր ժողովրդավարական խորհրդարանական համակարգով, որտեղ միապետը պետության ղեկավարն է ինչպես հարևան Նորվեգիայում։ Մայրաքաղաքը Ստոկհոլմն է, որը նաև ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքն է երկրում։ Օրենսդրական իշխանությունը պատկանում է 349 անդամ ունեցող Ռիկսդագին։ Գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը, որը գլխավորում է վարչապետը։ Շվեդիան ունիտար պետություն է, որը բաժանվում է 21 կոմսությունների և 290 մունիցիպալիտետների։
Հակիրճ տեղեկություններ Շվեդիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Ստոկհոլմ
  • Պետական լեզու … Շվեդերեն
  • Կառավարում … Սահմանափակ Միապետություն
  • Նախագահ … Կառլ XVI Գուստաֆ
  • Կառավարության ղեկավար … Ստեֆան Լյովեն
  • Հիմնադրվել է … 10-րդ դար
  • Շվեդիայի Հանրապետություն … 6 հունիս 1523
  • Ընդհանուր տարածքը … 447.435 կմ2(58-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 8,97%
  • Բնակչության մարդահամար … 10.327.589(2020Թ՝ 91-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 10.585.231(2020Թ)
  • Բնակեցվածության խտություն … 21,89մ/կմ2(153-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $570,8 միլիարդ(2019Թ՝ 39-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,937 (2019Թ՝ 8-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Շվեդական Կրոն(SEK)
  • Ժամային գոտի … UTC+1 և UTC+2
  • Ազգային դոմեյն … .se
  • Հեռախոսային կոդ … +46

Շվեդիային են պատկանում Գոթլանդ, Էլանդ և մի շարք փոքր կղզիներ։ Ափերը ողողում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը։ Երկրի մակերևույթը հիմնականում հարթավայրային է։ Առավել բարձր է հյուսիսարևմտյան՝ Նորվեգիային սահմանակից մասը, որտեղ տարածվում են Սկանդինավյան լեռները (բարձրությունը՝ մինչև 2123 մ, Կեբնեկասե լեռ)։ Խիստ մասնատված ափերին շատ են մանր կղզիները՝ շխերները։ Տարածքում են Նորլանդ սարահարթը և Միջինշվեդական դաշտավայրը։ Կլիման հյուսիսում ցամաքային է, ձմեռները խիստ են (Բոտնիկական ծոցը 4 ամիս սառչում է), հարավում՝ մեղմ և խոնավ։ Հարուստ է ջրաէներգետիկ պաշարներով։ Գետերը կարճ են ու ջրառատ։ Ինդալսէլվեն, Օնգերմանէլվեն գետերից յուրաքանչյուրի վրա գործում են 10-ից ավելի ջրէկներ։ Հարավային հարթավայրերում շատ են լճերն (Վենեռն, Վեթեռն, Էլմարեն, Մելարեն) ու ճահիճները։ Տարածքի 54 %-ը ծածկված է սոճու և եղևնու անտառներով։ Կենդանիներից կան որմզդեղն, գորշ արջ, գայլ, աղվես, բևեռաղվես, կզաքիս, լուսան և այլն։ Շատ են ջրլող թռչունները, բազմատեսակ ձկները։ Կան բազմաթիվ արգելոցներ։

Այլ գրառումներ