10 մոտիվացիոն խորհուրդներ

0
435

Շատերին է հայտնի այն, որ մոտիվացիան մեծ դեր է կատարում բիզնեսի հաջողության հարցում։ Այստեղ հատկապես կարևոր է սեփական մոտիվացիան։ Ձեզ ենք ներկայացնում 10 խորհուրդ հաջողության հասած բիզնեսմեններից, որոնք կօգնեն բարձրացնել ինքնամոտիվացիան։
01․ Անհաջողության հանդեպ վախ
Մարկ Կուբան – մարդ ում կարողությունը կազմում է մոտավորապես 7 միլիարդ դոլար։ Նա Դալաս Մավերիկ բասկետբոլային ակումբի տնօրենն է և միաժամանակ մեծ փորձ ունի CEO-ի ոլորտում։
Նա միշտ պնդում է, որ հաջողությունների պատճառը հենց դրանց հանդեպ վախն է, որը ստիմում է շարժվել առաջ և հասնել հաջողությունների։ Կարևոր չէ, թե որ ոլորտում է Ձեր բիզնեսը, դուք ամեն դոպքում հադիպում եք որոշակի ռիսկերի՝ հատկապես IT ոլորտում։ Նման դեպքերում անհրաժեշտ է անընդհատ աշխատել սեփական զարգացման վրա, քանի որ բիզնեսի աշխարհն անընդհատ փոփոխվում է։
Մարկ Կուբան ներդրումներից կորցրել է 1,5 միլիոն դոլար։ Բոլորն ասում էին, թե վախենալ պետք չի, քանի որ ես ունեմ գումար և, որ հաջորդ անգամ այդպես չի լինի։ Սակայն ես ունեի մի համոզմունք, որ հաջորդ անգամ նման բան չի լինելու։

02․ Զբաղվեք Ձեր նախասիրություններով
Չարմելս Բրաունը՝ DUE ընկերության տնօրենը, նշում է, որ հաջողության հասնելու գաղտնիքը աշխատանքի և նախասիրությունների համատեղումն է։
Սկսնակ բիզնեսմեններն իրենց բիզնեսը սկսում են հիմնականում ոչ այն պատճառով, որ ցանկանում են ավելի շատ գումար աշխատել, այլ այն պատչառով, որ կարողանան զբաղվել իրենց նախընտրելի աշխատանքով։
Հաճախ երազանքի աշխատանքը այդքան էլ չի համապատասխանում իրականության հետ։ Եթե ցանկանում եք զբաղվել Ձեր սիրելի գործով, ապա հետևեք Չարմելս Բրաունի խորհուրդներին։
Անընդհատ լավացնել այն ամենն ինչ արդեն ունեք:
Ուսումնասիրել շուկան և գտնել առավել ձեռնտու աշխատանքը:
Եղեք մոտիվացված և ուրախ:

03․ Լավատեսություն
Մյուրեյ Նյուլենդսը, որ Sighted ընկերության հիմնադիրն է, գրել է գիրք, որտեղ ներկայացված է պոզիտիվ մտածելակերպի նոր մոտեցումնները։ Այդ գիրքը կոչվում է Think Different․
Հոգնել աշխատանքից, թևաթափ լինել և չուզենալ այլևս աշխատել պատահում է բոլոր ղեկավարների հետ։ Նշում է Մյուրեյ Նյուլենդսը։ Այդ մտածելակերպը բացասական է ազդում մարդկանց աշխատանքի վրա։
Արդյունավետ աշխատանքի համար շատ կարևոր է միշտ լինել լավատես, չնայած նրան, որ այդ շրջանում տեղի են ունեցել անհաջաողություններ։ Այս ամենի շտկման համար Մյուրեյ Նյուլենդսն առաջարկում է, անընդհատ աչքի առաջ պահել այն ամենը ինչ բարձրացնում է Ձեր տրամադրությունը և մոտիվացնում։

04․ «ՈՉ» ասելու ուժը
Բրայեն Չեսկին՝ հանրահայտ Airbnb ընկերության տնօրենը, նշում է, որ հաջողության գաղտնիքներից մեկը «ՈՉ» ասելու կարողությունն է։
2008 թվականի հունիսի 28-ին Բրայեն Չեսկիի ընկերն իրենց ծրագիը ներկայացրեց 7 խոշոր ընկերությունները՝ ներդրումներ կատարելու և 150․000 դոլար հավաքելու նպատակով։ Սակայն նրանցից 5-ը մերժեցին, իսկ 2ը ուղղակի անտեսեցին։
Բրայեն Չեսկին նշում է, որ այդ ժամանակ նրանք ճիշտ էին, և հենց այդ մերժումները ստիպեցին իրենց աշխատել առավել արդյունավետ և հասնել նորանոր հաջողությունների։

05․ Շրջապատեք Ձեզ մոտիվացված մարդկանցով
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նշում է, որ մոտիվացիան առաջանում է, այն ժամանակ, երբ շրջապատված եք լինում մոտիվացված մադկանցով։
Նա համոզված է, որ պետք չէ զբաղվել բիզնեսով միայնակ։ Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը բոլոր խոշոր բիզնեսներն, որոնք հասել են հաջողությունների, չեն պատկանում մեկ հոգու՝ նրանց անհրաժեշտ է թիմ։

06․ Երբեք մի խղճացեք Ձեզ
Բարբարա Կոռկոռն՝ The Corcoran Group-ի հիմնադիր։
Նա նշում է, որ իր բոլոր հաջողությունները միշտ եղել են խոշոր անհաջողություններից հետ։ Եթե դուք չեք կենտրոնանում Ձեր անհաջողությունների վրա, ապա դուք երբեք չեք հասնի հաջողությունների։

07․ Ներշնչանքի աղբյուր ընդունեք շրջապատող աշխարհը
Ներշնչանքը հզոր ուժ է, որը ապահովում է մոտիվացիա։ Նշում է Ջորդան Ցիմերմանը։
Նրա համար ներշնչանքի աղբյուր է հանդիսանում շրջապատող աշխարհը։

08․ Մի կենտրոնացեք Ձեր աշխատանքի համար
Մտածեք շուկայի մասին և նրա, թե ինչպիսին է Ձեր բիզնեսի ապագան այդ շուկայում, բայց երբեք մի կենրոնացեք բիզնեսի վրա։
Միլիարդեր Իլոն Մասկը յուրաքանչյուր շաբաթ 30 րոպե տրամադրում է այլ աշխատանքի և իր տեսլականի զարգացմանը։

09․ Եղեք շնորհակալ
Գարի Վայներչուկը՝ The New York Times թերթի սեփականատերը, նշում է, որ հաջողության գրավական է համարվում կատարված աշխատանքի համար շնորհակալ լինելը։
Երբ նրան հարցնում են, թե ո՞րն է հաջողության գաղտնիքը, նրա պատասխանի 80% ը շնորհակալական խոսքեր են։

10․ Մի մտածեք մոտիվացիայի մասին
Շատերը սպասում են, թե երբ են մոտիվացված լինելու։ Սակայն մի ուրախ լուր՝ բոլոր հաջողակ բիզնեսմենները երբեք չեն սպասում մոտիվացիայի և սկսում են աշխատել, իսկ մոտիվացիան առաջանում է ընթացքում։ Նշում է հանրահայտ ամերիկացի խոսնակ Մարիա Ֆոռլեոն։

Այլ գրառումներ