Tesla Ընկերություն

0
163
Business - Tesla

Tesla Motors-ը` ավտոմոբիլային ընկերություն է։ Այն գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ «Սիլիկոնային Հովտում»։ Ընկերությունը կենտրոնացած է էլեկտրական մեքենաների արտադրության վրա։ Tesla Motors ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին, որի հիմնադիրը և տնօրենը` Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված կանադա-ամերիկացի գործարար, ճարտարագետ, գյուտարար և ներդրող Իլոն Մասկն էր։ Ամերիկայում հանդիսանում է երիտասարդ միլիարդատերերից մեկը։ Նա ասում է, որ իրեն դուր են գալիս նոր բացահայտումերը և տեխնոլոգիաները։ Սիրում է ստեղծել այն ինչը դեռ ոչ ոք չի տեսել և պատկերացրել։ Ըստ նրա դա հաջողության հասնելու իսկական նպատակ է: 20-րդ դարի 90-ական թվականներին Իլոնը բացեց փոքր ինտերնետ ընկերություն։ 2002 թվականին նա վաճառեց PayPal-ը կես միլիարդ դոլարով։ Հետո հիմնեց սեփական տիեզերական ընկերությունը` SpaceX-ը։ Այս ամենը Իլոնի կյանքի նպատակների մի մասն էր կազմում։ Նա ասում էր, որ երբ սովորում էր քոլեջում` փորձում էր հասկանալ, թե որոնք են այն ճյուղերը, որ կարող են իրենց ազդեցությունն ումենալ մարդկության պատմության հետագա զարգացման վրա։ Նրա կարծիքով դրանք երեքն են`
— Ինտերնետ,
— Մարդկանց տեղափոխում այլ մոլորակ,
— էներգիայի էկոլոգիական աղբյուրները։
Քսան տարվա վաղեմության հենց այս երեք նպատակներն են միավորում Իլոնի ընկերությունը։ Ընկերությունը զբաղվում է էլեկտրոմոբիլների թողարկմամբ, իսկ գործունեության հիմնական նպատակներից մեկը էներգիայի ռացիոնալ օգտագործումն է: Ընկերությունը անվնակոչվել է ի հիշատակ էլեկտրական հոսանքի առաջին հետազոտողներից մեկի` Նիկոլա Տեսլայի։ Ոչ մի այլընտրանքային շարժիչ և այլընտրանքային վառելիք։ Ընկերության հաշվարկների համաձայն էլեկտրական մեքենաները թողարկվում են 50%-ից ավելի քիչ CO2–ով, նույնիսկ եթե էլեկտրականության մեծ մասը մշակվում է ածխային էլեկտոցաներում։
Հակիրճ տեղեկություններ Tesla ընկերության մասին՝

  • Տեսակը … Ավտոմեքենաշինական ընկերություն
  • Բորսաներ … NASDAQ: TSLA
  • Հիմնադրվել է … 1 հուլիս 2003
  • Հիմնադիրներ … Մարթին Էբերհարթ և Մարկ Թարփենինգ
  • Երկիր … ԱՄՆ
  • Գտնվելու վայրը … Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
  • Տնօրեն … Իլան Մասկ
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Զաք Կիրխորն
  • Արդյունաբերություն … Ավտոմեքենաների արտադրություն
  • Ապրանքներ … Ավտոմեքենաներ
  • Շրջանառություն … $6,036 միլիարդ (2020Թ)
  • Գործառնական շահույթ … $327 միլիոն (2020Թ)
  • Մաքուր շահույթ … $420 միլիոն (2020Թ)
  • Ակտիվներ … $38,135 միլիարդ (2020Թ)
  • Կապիտալացում … $392,675 միլիարդ (2020Թ)
  • Աշխատակիցների թիվը … 48.817 (2018Թ)
  • Սեփականատերեր … Իլան Մասկ, Բեյլի Գիֆորդ
  • Վեբկայքwww.tesla.com

Նոր էլեկտրոմոբիլը շուկայում ցուցադրելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն ներկայացվի, իսկ դրա համար ընկերությունից պահանջվում են հսկայական ներդրումներ`գործարանի ստեղծում, գովազդային արշավներ, գովազդ` խրախուսելով դիլլերների: Որպեսզի նոր մեքենան մրցակցի այլ մեքենաների հետ, անհրաժեշտ է այն ցուցադրել խանութ-սրահներում, որը կտեսնեն բոլորը: Սակայն Tesla ընկերությունը ընտրում է ոչ ավանդական ռազմավարության ուղին և որոշում է կոտրել բոլորի մեջ այդ հարացույցը: Ի տարբերություն մրցակիցների Tesla ընկերությունը չունի դիլլերային ցանց և ընկերությունը չի զբաղվում ավանդական գովազդով: Tesla ընկերությունում բացակայում է նաև SMO–ն (Social Media Optimization). նրանք ուղղակի դա կատարում են փոքր մարքեթինգային թիմով: Չնայած դրան՝ սկսած 2007 թվականից մինչև 2012 թվականը ընկերությունում թողարկվել և վաճառվել է մոտ 2500 TESLA ROADSTER ավտոմեքենա: 2009 թվականին Tesla ընկերությունը ներկայացրեց էլեկտրոմոբիլների երկու նոր մոդելներ` TESLA MODEL S և TESLA ROADSTER 2.5: Այժմ TESLA ընկերության էլեկտրոմոբիլները համատարած են ԱՄՆ-ում և Եվրոպայում: Այս ընկերությունը իր հաջողության մեկնարկին հասավ շնորհիվ 35 խանութների բացման` ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում, որը նրանց համար ծառայել է որպես գովազդային հարթակ: Նմանատիպ խանութներ`Apple Store–ներ, գովազդային հարթակներ բացվեցին Tesla ընկերության կողմից` որակյալ և մեծամասշտաբ առևտրային կենտրոններում և ռազմավարական կարևոր քաղաքային մայրուղիներում: Այդպիսի խանութները միշտ գտնվում են անցորդների ուշադրության կենտրոնում, որոնք այդ կողմով անցնելիս միշտ կանգնում են, որպեսզի զննեն այն և նկարվեն իրենց սոցիալական ցանցերի համար: Tesla ընկերության գովազդի հարցում կարևոր դեր են խաղում լրագրողները, որոնք միշտ քննության են առնում ընկերության կողմից թողարկված նոր ապրանքանիշերը: Ընկերության կարևոր «խաղաքարտերից» մեկը հանդիսանում է էլեկտրոմոբիլների համար նախատեսված անվճար լիցքավորման կայանները, որոնք էլեկտրաէներգիա են ստանում արևային վահանակներց: Դրանք այնպես են նախագծված և նախատեսված, որ այդ կայաններից կարող են օգտվել միայն Tesla ընկերության ավտոմեքենաների սեփականատերերը: Կարելի է վարել ողջ Ամերիկայով չծախսելով ոչ մի ցենտ վերալիցքավորման վրա: Բարձր պահանջարկի ևս մեկ կարևոր փաստ է հանդիսանում այն, որ էլեկտրոմոբիլները հանդիսանում են էկոլոգիապես մաքուր ձևով և չեն ախտոտում մեզ շրջապատող աշխարհը, որն արդեն դարձել է միտում մեր օրերում: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում մեքենաների հավաքման հեշտությանը և իր էլեկտրոմոբիլների տեխնիկական ծառայությունների մատուցմանը,որով չեն կարող պարծենալ ստանդարտացված մեքենաներ արտադրող ընկերությունները` իրենց ներքին այրման շարժիչներով: Այս ամենը լավ խթան է հանդիսանում ընկերության համար: Չնայած ներկայացված մարտկոցների վերալիցքավորման անվճար մատուցմանը` Tesla ընկերությունը չի կորցնում իր հնարավորությունը այս նախագծի կապիտալացման վրա և շահույթ ստանալու նպատակ է հետապնդում: Նրանք, ովքեր ծուլանում կամ ալարում են սպասել 30 ր մինչ մեքենայի մարտկոցը կվերալիցքավորվի, կարող են օգտվել մարտկոցի արագ փոփոխության ծառայությունից, ընդամենը 15 րոպեի ընթացքում: Tesla ընկերության մեկ այլ հետաքրքիր մարքեթինգային ռազմավարության ընտրության առանձնահատկություններից մեկը հանդիսանում է այն, որ հաճախորդներին հնարավորություն է տրվում մեքենա պատվիրել և վճարել իրենց պաշտոնական կայքի միջոցով: Ինչպես նաև կայքում կա էլեկտրոմոբիլի առաքման ծառայություն, որը մեքենան հաճախորդին կհասցի աշխարհի ցանկացած կետ: Tesla ընկերությունը` դա մի ընկերություն է, որը ստեղծում է բացառիկ ապրանքներ, որոնք դուր են գալիս հասարակությանը: Tesla ընկերությունը` ճանապարհ գտավ իր էլեկտրոմոբիլներ տարածման համար, խուսափելով ավանդական գովազդի բարձր ծախսերից: