Tesla Model S

0
221
Blog - Cars - Tesla - Model S

Tesla Motors-ը` ավտոմոբիլային ընկերություն է։ Այն գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ «Սիլիկոնային Հովտում»։ Ընկերությունը կենտրոնացած է էլեկտրական մեքենաների արտադրության վրա։ Tesla Motors ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին, որի հիմնադիրը և տնօրենը` Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված կանադա-ամերիկացի գործարար, ճարտարագետ, գյուտարար և ներդրող Իլոն Մասկն էր։ Ամերիկայում հանդիսանում է երիտասարդ միլիարդատերերից մեկը։ Նա ասում է, որ իրեն դուր են գալիս նոր բացահայտումերը և տեխնոլոգիաները։ Սիրում է ստեղծել այն ինչը դեռ ոչ ոք չի տեսել և պատկերացրել։ Ըստ նրա դա հաջողության հասնելու իսկական նպատակ է: 20-րդ դարի 90-ական թվականներին Իլոնը բացեց փոքր ինտերնետ ընկերություն։

Tesla Model S-ի մասին

2003 թվականից Tesla Motors ընկերության հիմնադրումից սկսած այն զբաղվում է հեղափոխական էլեկտրական մեքենաների ռազմավարական փուլերի մշակմամբ և իրականացմամբ: Ոչ ստանդարտ բիզնես հնարքը դարձավ Իլոնի հայտարարությունը այն մաին, որ Tesla ընկերությունը պետք է սկզբից ապահովի իր հեղինակությունը, իսկ շահույթի մասին հետո հոգա:
Tesla ընկերության ռազմավարությունը բաղկացած է 3 փուլերից.
Առաջին փուլ. Ստեղծել ոչ մեծ քանակությամբ թանկարժեք մեքենաներ` ունակ ապացուցելու, որ էլեկտրոմոբիլները կարող են ցանկալի լինել։ Tesla ընկերության պլանը շատ հեշտ է.
Մենք սկսում ենք արտադրությունը` ստեղծելով թանկարժեք փոքր մոդելներ, որպեսզի կոտրենք ոսկրացած կարծրատիպերը էլեկտրոմոբիլների նկատմամբ։ Պլանը պատրաստ է և նրանք անցնումեն աշխատանքի` առաջին մեքենայի ստեղծմանը հիմք ընդունելով բրիտանական «Լոտոս Ուիլիսին»։ Հինգ տարի անց նրանք թողարկում են TESLA ROADSTER-ը։ Այդ մեքենան զարմացրեց ավտոաշխարհը։ Այսպիսով, Tesla ընկերության ռազմավարության առաջին էտապը հետևյալն էր. Ցույց տալ աշխարհին, որ էլեկտրոմոբիլները կարող են լինել` գրավիչ, գեղեցիկ և ուժեղ։
Երկրորդ փուլ. Մեքենա երկու անգամ փոքր արժողությամբ, որը կվաճառվի ավելի մեծ քանակությամբ: Սա շատ կարևոր քայլ է Tesla ընկերության ռազմավարությամ մշակման մեջ և այն ցույց է տալիս, որ մասսայական էլեկտրոմոբիլների տարածումը կարող է ավելի լավ լինել բենզինով ավտոմեքենաներից: MODEL S-ը երկրորդ էտապի իրականացումն է` Իլոն Մասկի երազանքը:
Երրորդ փուլ. Երրորդ սերնդի մեքենաների ստեղծում. Ռազմավարության այս կետը նախատեսված է ընկերության ապագայի և հետագա երազանքների իրականացման համար: Նախատեսված է, որ վառ ապագայում դրանք կլինեն ավելի փոքր, ավելի էժան և հասանելի էկոնոմ խմբի մարդկանց համար, որի արդյունքում այդ մեքենաները կգտնեն իրենց լայնամասշատ տարածումը և կսփռվեն ողջ աշխարհով մեկ:
Tesla Model S – Մեքենան հանրության ներկայացվել է 2009 թ. մարտի 26-ին` ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Սկզբում առաջարկվում էր երկու տարբերակ` 60 և 85 կվտ արագությամբ մեքենաների թողարկում։ 2012 թվականի նոյեմբերի 12-ին մեքենան մրցանակ ստացավ` Motor Trend 2013 Car of the Year