Tesla

0
337
Blog - Megafactories - Tesla

Tesla (նախկինում՝ Tesla Motors), ավտոարտադրող ընկերությունը զբաղվում է էլեկտրական ավտոմեքենաների (էլեկտրոմոբիլներ) արտադրությամբ։
Tesla Motors-ը` ավտոմոբիլային ընկերություն է։ Այն գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ «Սիլիկոնային Հովտում»։ Ընկերությունը կենտրոնացած է էլեկտրական մեքենաների արտադրության վրա։ Tesla Motors ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին, որի հիմնադիրը և տնօրենը` Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված կանադա-ամերիկացի գործարար, ճարտարագետ, գյուտարար և ներդրող Իլոն Մասկն էր։ Ամերիկայում հանդիսանում է երիտասարդ միլիարդատերերից մեկը։ Նա ասում է, որ իրեն դուր են գալիս նոր բացահայտումերը և տեխնոլոգիաները։ Սիրում է ստեղծել այն ինչը դեռ ոչ ոք չի տեսել և պատկերացրել։ Ըստ նրա դա հաջողության հասնելու իսկական նպատակ է: 20-րդ դարի 90-ական թվականներին Իլոնը բացեց փոքր ինտերնետ ընկերություն։ 2002 թվականին նա վաճառեց PayPal-ը կես միլիարդ դոլարով։ Հետո հիմնեց սեփական տիեզերական ընկերությունը` SpaceX-ը։ Այս ամենը Իլոնի կյանքի նպատակների մի մասն էր կազմում։ Նա ասում էր, որ երբ սովորում էր քոլեջում` փորձում էր հասկանալ, թե որոնք են այն ճյուղերը, որ կարող են իրենց ազդեցությունն ումենալ մարդկության պատմության հետագա զարգացման վրա։
Քսան տարվա վաղեմության հենց այս երեք նպատակներն են միավորում Իլոնի ընկերությունը։ Ընկերությունը զբաղվում է էլեկտրոմոբիլների թողարկմամբ, իսկ գործունեության հիմնական նպատակներից մեկը էներգիայի ռացիոնալ օգտագործումն է: Ընկերությունը անվնակոչվել է ի հիշատակ էլեկտրական հոսանքի առաջին հետազոտողներից մեկի` Նիկոլա Տեսլայի։ Ոչ մի այլընտրանքային շարժիչ և այլընտրանքային վառելիք։ Ընկերության հաշվարկների համաձայն էլեկտրական մեքենաները թողարկվում են 50%-ից ավելի քիչ CO2–ով, նույնիսկ եթե էլեկտրականության մեծ մասը մշակվում է ածխային էլեկտոցաներում։

Mission: Impossible 7-ի մասին

Նոր էլեկտրոմոբիլը շուկայում ցուցադրելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն ներկայացվի, իսկ դրա համար ընկերությունից պահանջվում են հսկայական ներդրումներ`գործարանի ստեղծում, գովազդային արշավներ, գովազդ` խրախուսելով դիլլերների: Որպեսզի նոր մեքենան մրցակցի այլ մեքենաների հետ, անհրաժեշտ է այն ցուցադրել խանութ-սրահներում, որը կտեսնեն բոլորը: Սակայն Tesla ընկերությունը ընտրում է ոչ ավանդական ռազմավարության ուղին և որոշում է կոտրել բոլորի մեջ այդ հարացույցը: Ի տարբերություն մրցակիցների Tesla ընկերությունը չունի դիլլերային ցանց և ընկերությունը չի զբաղվում ավանդական գովազդով: Tesla ընկերությունում բացակայում է նաև SMO–ն (Social Media Optimization). նրանք ուղղակի դա կատարում են փոքր մարքեթինգային թիմով: Չնայած դրան՝ սկսած 2007 թվականից մինչև 2012 թվականը ընկերությունում թողարկվել և վաճառվել է մոտ 2500 TESLA ROADSTER ավտոմեքենա: 2009 թվականին Tesla ընկերությունը ներկայացրեց էլեկտրոմոբիլների երկու նոր մոդելներ` TESLA MODEL S և TESLA ROADSTER 2.5: Այժմ TESLA ընկերության էլեկտրոմոբիլները համատարած են ԱՄՆ-ում և Եվրոպայում: Այս ընկերությունը իր հաջողության մեկնարկին հասավ շնորհիվ 35 խանութների բացման` ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում, որը նրանց համար ծառայել է որպես գովազդային հարթակ: Նմանատիպ խանութներ`Apple Store–ներ, գովազդային հարթակներ բացվեցին Tesla ընկերության կողմից` որակյալ և մեծամասշտաբ առևտրային կենտրոններում և ռազմավարական կարևոր քաղաքային մայրուղիներում: Այդպիսի խանութները միշտ գտնվում են անցորդների ուշադրության կենտրոնում, որոնք այդ կողմով անցնելիս միշտ կանգնում են, որպեսզի զննեն այն և նկարվեն իրենց սոցիալական ցանցերի համար: Tesla ընկերության գովազդի հարցում կարևոր դեր են խաղում լրագրողները, որոնք միշտ քննության են առնում ընկերության կողմից թողարկված նոր ապրանքանիշերը: Ընկերության կարևոր «խաղաքարտերից» մեկը հանդիսանում է էլեկտրոմոբիլների համար նախատեսված անվճար լիցքավորման կայանները, որոնք էլեկտրաէներգիա են ստանում արևային վահանակներց: Դրանք այնպես են նախագծված և նախատեսված, որ այդ կայաններից կարող են օգտվել միայն Tesla ընկերության ավտոմեքենաների սեփականատերերը: Կարելի է վարել ողջ Ամերիկայով չծախսելով ոչ մի ցենտ վերալիցքավորման վրա: Բարձր պահանջարկի ևս մեկ կարևոր փաստ է հանդիսանում այն, որ էլեկտրոմոբիլները հանդիսանում են էկոլոգիապես մաքուր ձևով և չեն ախտոտում մեզ շրջապատող աշխարհը, որն արդեն դարձել է միտում մեր օրերում: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում մեքենաների հավաքման հեշտությանը և իր էլեկտրոմոբիլների տեխնիկական ծառայությունների մատուցմանը,որով չեն կարող պարծենալ ստանդարտացված մեքենաներ արտադրող ընկերությունները` իրենց ներքին այրման շարժիչներով: Այս ամենը լավ խթան է հանդիսանում ընկերության համար: Չնայած ներկայացված մարտկոցների վերալիցքավորման անվճար մատուցմանը` Tesla ընկերությունը չի կորցնում իր հնարավորությունը այս նախագծի կապիտալացման վրա և շահույթ ստանալու նպատակ է հետապնդում: Նրանք, ովքեր ծուլանում կամ ալարում են սպասել 30 ր մինչ մեքենայի մարտկոցը կվերալիցքավորվի, կարող են օգտվել մարտկոցի արագ փոփոխության ծառայությունից, ընդամենը 15 րոպեի ընթացքում: Tesla ընկերության մեկ այլ հետաքրքիր մարքեթինգային ռազմավարության ընտրության առանձնահատկություններից մեկը հանդիսանում է այն, որ հաճախորդներին հնարավորություն է տրվում մեքենա պատվիրել և վճարել իրենց պաշտոնական կայքի միջոցով: Ինչպես նաև կայքում կա էլեկտրոմոբիլի առաքման ծառայություն, որը մեքենան հաճախորդին կհասցի աշխարհի ցանկացած կետ: Tesla ընկերությունը` դա մի ընկերություն է, որը ստեղծում է բացառիկ ապրանքներ, որոնք դուր են գալիս հասարակությանը: Tesla ընկերությունը` ճանապարհ գտավ իր էլեկտրոմոբիլներ տարածման համար, խուսափելով ավանդական գովազդի բարձր ծախսերից:

Այլ գրառումներ