Thor

0
316
Blog - Movies - Thriller - Thor

«Թոր» (անգլ.՝ Thor), Քեննեթ Բրանայի գեղարվեստական ֆիլմը, որը հիմնված է Marvel Comics-ի համանուն կոմիքսի վրա։ Կինոնկարի ստեղծմամբ զբաղվել է Marvel Studios-ը, իսկ տարածմամբ՝ Paramount Pictures-ը։ Ֆիլմի գլխավոր հերոս Թորը ամպրոպի ինքնահավան և վեհ աստված է, ով զրկվում է իր ուժից և աքսորվում ինն աշխարհներից մեկից՝ Ասգարդից։ Հայտնվելով Երկրի վրա, նա ծանոթանում է երիտասարդ աստղաֆիզիկոս Ջեյն Ֆոսթերի հետ, ում նկատմամբ նրա մոտ առաջանում են որոշ զգացմունքներ։ Բացի այդ, Թորը պետք է կանգնեցի իր եղբայր Լոկիին, ով փորձում է դառնալ Ասգարդի արքա։ Ֆիլմը դարձավ Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մասը, որի կինոնկարները միավորվում են ընդհանուր սյուժետային շղթայում։
Ռեժիսոր Սեմ Ռեյմին Թորի մասին ֆիլմի կոնցեպցիայի վերաբերյալ մտածեց 1990-ականներին և 2001 թվականին նույնիսկ սցենարը ներկայացրեց վերանայման, սակայն նախագիծը սառեցվեց և Ռեյմին լքեց այն։ Մինչև 2006 թվականը էկրանավորման իրավունքները փոխանցվում էին մի ստուդիայից մյուսին, բայց Marvel Studios-ը պայմանագիր կնքեց սցենարիստ Մարկ Պրոտոսևիչի հետ, ով Paramount Pictures-ի համար սկսեց ֆիլմի մտահղացման աշխատանքը։ Սկզբնական շրջանում ռեժիսորը Մեթյու Վոնն էր, և ֆիլմի պրեմիերան պլանավորվել էր 2010 թվականին։ Սակայն 2008 թվականին Վոնը լքեց ծրագիրը, և ռեժիսորական բազկաթոռը զբաղեցրեց Քենեթ Բրանան, իսկ թողարկումն էլ հետաձգվեց մինչև 2011 թվական։ 2009 թվականին անցկացվեց քասթինգ, իսկ նկարահանումները սկսեցին 2010 թվականին և կատարվեցին Կալիֆորնիայում և Նյու Մեքսիկոյում։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի ապրիլի 17-ին, Սիդնեյում, իսկ վարձույթը սկսեց չորս օր անց։ Միացյալ Նահանգներում ֆիլմը մեծ էկրաններին բարձրացավ մայիսի 6-ին[29]՝ 3D և IMAX ձևաչափերով։ Կինոնկարն ունեցավ կոմերցիոն հաջողություն, ողջ աշխարհում հավաքելով ավելի քան $449 միլիոն և ստացավ դրական քննադատություններ։

Thor-ի մասին

Մեր թվարկությունից առաջ տասներորդ դարում, Ասգարդի արքա Օդինը (Էնթոնի Հոփքինս) պատերազմում էր Յոտունհեյմի սառցե հսկաների և իրենց առաջնորդ Լաֆեյի (Կոլմ Ֆիոր) հետ, որպեսզի կանխարգելի նրանց կողմից ինն աշխարհների գրավումը։ Ասգարդը պարտության է մատնում հսկաներին, ինչպես նաև իր հետ տանում նրանց ուժի աղբյուրը՝ սառցե սնդուկը։ Լաֆեյը և իր ժողովուրդը ուժասպառ են լինում և վտարվում։

Ներկա ժամանակում, Ասգարդում, ամպրոպի երիտասարդ աստված Թորը (Քրիս Հեմսվորթ), Օդինի երկու որդիներից մեկը[Ն 1], պատրաստվում է նստել գահին, սակայն թագադրումը կանգնեցնում է յոտունների ներխուժումը, որոնք կարողացել էին հասնել նրանց ուժի աղբյուրին, սակայն վնասազերծվեցին սնդուկի պահապանի՝ Ավերողի կողմից։ Թորը վեճ է սարքում, առաջարկելով պատերազմել յոտունների դեմ, ովքեր խախտել էին պայմանագրի պայմանները, սակայն հայրն արգելում է։ Թորի եղբայր Լոկին (Թոմ Հիդլսթոն) հրահրում է նրան խախտել հոր արգելքը և առանց նրա իմացության գնալ պատերազմելու Յոտունհեյմում։ Թորն իր եղբոր գլխավորությամբ խումբ է հավաքում, որը բաղկացած է լինում իր մանկության ընկերուհի Սիֆից (Ջեյմի Ալեքսանդր) և երեք զինվորներից՝ Վոլշթագ (Ռեյ Սթիվենսոն), Ֆանդրալա (Ջոշուա Դալլաս) և Օգուն (Տադանոբու Ասանո)։ Ծիածանե կամրջի և նրա պահապան Հեյմդալի (Իդրիս Էլբա) շնորհիվ նրանք հայտնվում են Յոտունհեյմում, որտեղ գտնում են Լաֆեյին։ Լաֆեյը հայտնում է, որ Օդինի թագավորությունում կան շատ դավաճաններ և առաջարկում է նահանջել, ինչին Թորը համաձայնվում է։ Այնուհետև Լաֆեյը վիրավորանք է հասցնում Թորին, այդպիսով նրան ստիպելով մտնել կռվի մեջ։ Մարտի ժամանակ յոտուններն իրենց կարողությունների շնորհիվ փորձում են սառեցնել նրանց, սակայն Լոկին նկատում է, որ հսակների ուժն իր վրա չի ազդում և իր կաշվի հետ համարյա ոչինչ տեղի չի ունենում (չհաշված յոտուններին բնորոշ մաշկի վրա կապույտ պիգմենտի առաջացումը)։ Կռիվը համարյա վերջանում է Թորի պարտությամբ, նրանց շրջափակում են հսկաները, սակայն հայտնվում է Օդինը, ով ծիածանային կամրջով նրանց ետ է տանում Ասգարդ։ Բարկանալով Թորի մեծամտության և իր արգելքին դեմ գնալու համար, Օդինը զրկում է ուժից և մուրճ Մյոլնիրից՝ նրանց ուղարկելով Երկիր և ասելով, որ այս պահից ի վեր, ով կկարողանա բարձրացնել Մյոլնիրը, կստանա Թորի ուժը։
Նյու Մեքսիկոյի անապատում, երիտասարդ բժշկուհի Ջեյն Փոսթերը (Նատալի Փորտման), նրա ղեկավար-բժիշկ Էրիկ Սելվիգը (Ստելլան Սկարսգորդ) և ասպիրանտուհի Դարսի Լյուիսը (Քեթ Դենինգս) պատրաստվում են գիտականորեն ֆիքսել մի մթնոլորտային երևույթ։ Սպասվածի փոխարեն նրանք երկնքում տեսնում են տարօրինակ լուսավորում և փորձելով մոտենալ և այն տեսախցիկով նկարել, մեքենայով պատահական հարվածում են Թորին։ Այդ պահին, նրանցից հիսուն մղոն հեռավորության վրա ընկնում է Մյոլնիրը, իր շուրջը ձևավորելով հսկա ձագարափոս։ Պատահական անցորդը նկատում է մուրճը և փորձում այն բարձրացնել, սակայն չի կարողանում։ Որոշ ժամանակ անց, փոսի շուրթն է հավաքվում տեղի բնակիչների մի ամբողջ ամբոխ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է բարձրացնել մուրճը։ Ինչպես նաև հայտնվում է S.H.I.E.L.D.-ի գործակալ Ֆիլ Քոլսոնը (Քլարկ Գրեգ):

Այլ գրառումներ