Տոգոյի Հանրապետություն

0
257
Countries - Togo

Տոգո, պետություն է Աֆրիկայի արևմուտքում՝ Գվինեական ծոցի ափին։ Երկրի տարածքը նեղ շերտով, Գվինեական ծոցից 600 կմ երկարությամբ, ձգվում է դեպի հյուսիս՝ մայրցամաքի խորքը։ Ծովային սահմանը 50 կմ է։ Մակերևույթը հիմնականում հարթավայրային է, միայն հարավ-արևմուտքում ոչ բարձր լեռներ են։
Ընդերքում կան երկաթի, ոսկու, ֆոսֆորիտների, նավթի պաշարներ։
Տոգոն գտնվում է մերձհասարակածային գոտում, ուր միշտ տաք է։ Գերակշռում են սավաննաները և մշտադալար անտառները, ափամերձ գոտում՝ կոկոսյան արմավենու պուրակները։
Խոշոր գետերն են Մոնոն և Օտին, որոնք չորային սեզոնում խիստ ծանծաղում են։
Կենդանիներից կան առյուծ, ընձառյուծ, ընձուղտ, այծքաղ, շատ են կապիկներն ու միջատները (հատկապես՝ ցեցե ճանճը)։
Տոգոյում բնակվում են մոտ 45 էթնիկ խմբեր ու ժողովուրդներ, նաև ֆրանսիացիներ և այլք։ Քաղաքներն են՝ Սոկոդե, Կպալիմե և այլն։
Հակիրճ տեղեկություններ Տոգոյի մասին՝

  • Մայրաքաղաքը … Լոմե
  • Պետական լեզու … Ֆրանսերեն
  • Կառավարում … Հանրապետություն
  • Երկրի ղեկավար … Ֆոր Գնասինգբե
  • Կառավարության ղեկավար … Վիկտուար Դոգբե Թոմեգա
  • Հիմնադրվել է … 27 Ապրիլ 1960Թ
  • Տոգոյի թագավորություն … 27 Ապրիլ 1960Թ
  • Ընդհանուր տարածքը … 56,785 կմ2(127-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 4,2%
  • Բնակչության մարդահամար … 8,608,444(2017Թ՝ 100-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 6,191,155(2010Թ)
  • Բնակեցվածության խտություն … 125,9մ/կմ2(93-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $5,358 միլիարդ (2019Թ՝ 145-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,515 (2020Թ՝ 167-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … ԱՖՄ ֆրանկ
  • Ժամային գոտի … UTC+0
  • Ազգային դոմեյն … .tg
  • Հեռախոսային կոդ … +228

Տոգոն առավելապես գյուղատնտեսական երկիր է։ Մշակում են կակաո, սրճենի, բամբակենի, յամս, սորգո, զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ։ Զարգանում է հանքարդյունաբերությունը, առավել զարգացած է մշակող արդյունաբերությունը։ Կան նավթավերամշակման, տեքստիլ, օծանելիքի, քիմիական արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ։
Հարթավայրային շրջաններում տարածված են ծղոտե, կոնաձև տանիքներով կավե կլոր տները, լեռնային շրջաններում՝ տափարակ կամ երկթեք տանիքով, կիպ կապված ծառաբներով տները։ Որոշ քաղաքներում (Լոմե, Սոկոդե, Վոգան) կան ժամանակակից ոճով կառուցապատված թաղամասեր։ Ժողովրդական արհեստներից տարածված են ջուլհակությունը, փայտի, մետաղի և փղոսկրի քանդակազարդումը։
Մինչև XIX դարի 2-րդ կեսը Տոգոյի տարածքում ձևավորվել են հնդկացիական մի շարք ցեղերի ֆեոդալական միավորումներ։ XIX դարի վերջին սկսվել է Տոգոյի գաղութային նվաճումը։ Առաջինն իրենց իշխանությունն այստեղ հաստատեցին գերմանացի գաղութարարները։ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո Տոգոյի արևմտյան մասը դարձավ Մեծ Բրիտանիայի, արևելյանը՝ Ֆրանսիայի ենթակայության տարածք։ Ազգային-ազատագրական շարժման արդյունքում 1956 թ-ին Ֆրանսիական Տոգոն հռչակվեց ինքնավար հանրապետություն, 1960 թ-ին՝ անկախ պետություն, իսկ Անգլիական Տոգոն 1956 թ-ին միավորվեց Ոսկե ափ անգլիական գաղութին, որը 1957 թ-ին հռչակվեց անկախ պետություն՝ Գանա։

Այլ գրառումներ