Ուկրաինայի Հանրապետություն

0
190
Countries - Ukraine

Ուկրաինա, պետություն Արևելյան Եվրոպայում։ Ուկրաինան հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։
Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով:
Համաձայն տարածված և հիմնավոր տեսության՝ Կիևյան Ռուսիայի պետությունը հիմնադրվել է Վարանգյանների կողմից 9-րդ դարում որպես պատմականորեն հաստատագրված առաջին արևելյան սլավոնական պետությունը։ Այն ասպարեզ եկավ Միջին դարերում որպես հզոր պետություն, սակայն 12-րդ դարում փլուզվեց։ 14-րդ դարի կեսերին Ուկրաինական տարածքները երեք արտաքին ուժերի տիրապետության տակ էին՝ Ոսկե Հորդա, Լիտվական Մեծ Դքսություն և Լեհաստանի թագավորություն։ Հյուսիսային Մեծ Պատերազմից հետո (1700-1721 թվականներ), Ուկրաինան բաժանվեց մի քանի ռեգիոնալ ուժերի միջև։ 19-րդ դարում Ուկրաինայի գերակշռող մասը ինտեգրվել էր Ռուսական կայսրության մեջ, մնացած հատվածը Ավստրո-Հունգարիայի վերահսկողության տակ էր։ Ռուսական հեղափոխությունից հետո մշտական պատերազմական իրադարձություններին հետևել է 1917-1919 թվականների Ուկրաինայի անկախության ճանաչման մի քանի միջազգային փորձ։
Հակիրճ տեղեկություններ Ուկրաինայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Կիև
  • Պետական լեզու … Ուկրաիներեն
  • Կառավարում … Կիսանախագահական Հանրապետություն
  • Նախագահ … Վլադիմիր Զելենսկի
  • Վարչապետ … Դենիս Շմիգալ
  • Հիմնադրվել է … 882
  • Ուկրաինայի Հանրապետություն … 22 Հունվար 1918
  • Ընդհանուր տարածքը … 603.549 կմ2(44-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 7%
  • Բնակչության մարդահամար … 41.723.998(2020Թ՝ 34-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 48.457.102(2001Թ)
  • Բնակեցվածության խտություն … 72.6մ/կմ2(78-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $560 միլիարդ(2019Թ՝ 40-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0.750 (2018Թ՝ 588-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Ուկրաինական Գրիվնա
  • Ժամային գոտի … UTC+2 և UTC+3
  • Ազգային դոմեյն … .ua և .укр
  • Հեռախոսային կոդ … +380

1922 թվականի դեկտեմբերի 30-ին Ուկրաինական անկախության պատերազմից կազմավորվում է Ուկրաինայի Խորհրդային Հանրապետությունը և դառնում Խորհրդային Միության հիմնադիր հանրապետություններից մեկը։ Ուկրաինայի Խորհրդային Հանրապետության տարածքն ընդարձակվել էր արևմուտքից անմիջապես II Համաշխարհային պատերազմից առաջ և հետո։ 1954 թվականին Ուկրաինան ընդարձակվեց դեպի հարավ Ղրիմի փոխանցումով։ 1945 թվականին Ուկրաինայի ԽՍՀ-ն դարձավ Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը։
Ուկրաինան կրկին անկախացավ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց։ Այդ փլուզումով սկսվեց անցումը շուկայական տնտեսության, որի ընթացքում Ուկրաինան շուրջ 8 տարի շարունակ հետընթաց ունեցավ։ Այնուհետև հաջորդեց տնտեսական բարձրակարգ վերելքի ժամանակաշրջանը։ 2008-2009 թվականներին Ուկրաինան ընկղմվեց ճգնաժամի մեջ։ ՀՆԱ-ն 2008 թվականի գարնանից մինչև 2009 թվականի գարունը նվազեց 20 %-ով, այնուհետ կարգավորվեց։ Երկիրը ինչպես նախկինում կարևոր դեր է խաղում հացահատիկի համաշխարհային շուկայում և 2011 թվականի տվյալներով՝ հացահատիկի արտահանման ծավալով աշխարհում երրորդն է։
Ուկրաինան ունիտար պետություն է, բաղկացած 24 մարզերից, մեկ ինքնավար հանրապետությունից (Ղրիմ) և հատուկ կարգավիճակ ունեցող երկու քաղաքներից. Կիև՝ մայրաքաղաք և ամենամեծ քաղաք և Սևաստոպոլը, որտեղ վարձակալության պայմանագրով տեղակայված է Ռուսաստանի Սևծովյան նավատորմը։ Ուկրաինան կիսանախագահական համակարգով պետություն է առանձին օրենսդրական, գործադիր և դատական ճյուղերով։ Խորհրդային միության փլուզումից ի վեր Ուկրաինան շարունակում է պահպանել իր դիրքերը որպես Եվրոպայում, Ռուսաստանից հետո, երկրորդ խոշոր սպառազինություն ունեցող պետություն։ Երկրում բնակվում են շուրջ 46 միլիոն մարդ, որի 77.8 %-ն ուկրաինացիներ են, ապրում են նաև ռուսներ (17 %), բելառուսներ և ռումինացիներ. Պաշտոնական լեզուն ուկրաիներենն է։ Ռուսերենը նույնպես շատ տարածված է։ Երկրում գերակայող կրոնը Արևելյան Ուղղափառ քրիստոնեությունն է, որը նշանակալից ազդեցություն է գործել Ուկրաինական ճարտարապետության, գրականության և երաժշտության վրա։

Այլ գրառումներ