
Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 1-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- Աշխարհի ամենամեծ տոնածառը ունի 650 մետր բարձրություն` Ինգինո լեռան տոնածառ:
- ԱՄՆ-ում տոնածառը զարդարելու ընթացքում ընտանիքի մեծ անդամներից մեկը տոնածառից կախում է մեկ թթու վարունգ կամ ապակյա մեկ այլ խաղալիք՝ վարունգի տեսքով:
- Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի նոր` «Hands to Myself» տեսահոլովակի ռեժիսորը ամերիկահայ Ալեք Քեշիշյանն է:
- Հյուսիսային բևեռային շրջանից դուրս գտնվող սառույցով պատված ջրային տարածությունը ձմռանը կազմում է մոտ 11 մլն կմ2:
- Անգլիական բանահյուսության մեջ Սանտա Կլաուսի նախօրինակը Հայր Սուրբ ծնունդն է:
- Մաատ եգիպտական աստվածուհին խորհրդանշում էր այն բարոյական և էթիկական սկզբունքները, որ ամեն եգիպտացի պետք է հետևի։
- Չինական օպերայում կանացի մի դեր գոյություն ունի՝ Դան, որը սովորաբար կատարում է տղամարդ։
- Էշմոլի թանգարանն առաջին համալսարանական թանգարանն է աշխարհում։ Ստեղծվել է Օքսֆորդի համալսարանում:
- Հին եգիպտական իմաստության, գիտությունների, Լուսնի, գրադարանների, գիտնականների, պաշտոնյաների աստվածը Թոթն է։
- Փարիզի ամենաբարձր կետը այս բնակավայրն է Մոնմարտրն է։
- Աշխարհի ամենամեծ թագավորական նստավայրը Կազերտայի թագավորական պալատն է։ Գտնվում է Իտալիայի հարավում` Կազերտա քաղաքում: