Շաբաթ 10

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 10-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- Փարիզի զինվորական գերեզմանոցներից մեկում հանգչող Ֆրանսիայի հայազգի հերոսի գերեզմանի հուշարձանի վրա գրված է. «Փառք նրան, ով զոհվեց, որպեսզի Ֆրանսիան ապրի»։
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից մեկում հիշատակվում է իր պահած թռչունի մասին։
- Չոր սառույցը ջրի մեջ գցելուց առաջանում է ջրի եռման էֆեկտ։
- «Ոսկորների տան» մեջ ուղիղ գծերը բացակայում են։
- Աշխարհում առաջին տեղում ներմուծման ծավալով ԱՄՆ-ն է, իսկ արտահանման ծավալով Չինաստանը։
- Ամստերդամի 1700 կամուրջներից մեկը Հայկական է։
- Ռուսաստանի Վոլգոդոնսկ քաղաքում կանգնեցված է Խաղաղ ատոմի հուշարձան։
- Սիրամարգաշնիկը գունավոր ձկնատեսակ է։
- Եվրոպայում առաջին համակենտրոնացման ճամբարն ստեղծվել է 1914 թվականին։
- Կայքերից մեկի տվյալներով՝ ամենաշահութաբեր մուտֆիլմը 2013 թ. նկարահանված «Սառցե սիրտն» է։
- Թուրք-քրդական հակամարտությունը սկսվել է 1984 թվականից և շարունակվում է մինչ օրս։
- Գաղտնի գնորդը մարքեթինգային հետազոտությունների մաս է կազմում։
- Շամպայնի և փրփրուն այլ գինիների շշերի խցանը պահող ոլորած մետաղալարն ունի անուն։
- Միջերկրական ծովի հատակին Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձան կա։
- Միջնադարյան ամրաշինական կառույցներին փոխարինել են Բաստիոնային ամրությունների համակարգերը։