Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 11

0
145

Շաբաթ 11

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 11-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 2008 թվականին աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարան է այցելել շուրջ 8,5 միլիոն մարդ։
  • ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում պաշտոն ստացած առաջին հայը դատավոր է եղել։
  • Վերջին ժամանակներում անցկացված ԴՆԹ թեսթերը ցույց են տվել, որ գրիզլին իրականում գորշ արջի տարատեսակ է։
  • Օսկար Ուայլդի Դորիան Գրեյի դիմանկարը վեպի հերոսի անունով կա ախտանիշ։
  • Աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան Սթիվեն Հոքինգը ուսանել է ազգությամբ հայ բրիտանացի մաթեմատիկոսի մոտ։
  • Եղջյուրներով օձին տարբերում էին նույնիսկ հին եգիպտացիները հիերոգլիֆներում, որի պատճառով ավելի ուշ առաջացել է հունական φ(ֆի) տառը։
  • Առաջին շախմատային օլիմպիադան տեղի է ունեցել Լոնդոնում 1927 թվականին։
  • Բոլիվիայում գտնվող Աղի հյուրանոցը ամբողջովին կառուցված է աղե բլոկներից։
  • Երկնագույն բանակը կապ չի ունեցել համասեռականության հետ։
  • Աշխարհի ամենանշանավոր հրաբխերից մեկի մոտ 600 մ բարձրություն վրա կա հրաբխագիտական դիտակայան։
  • Միայն մի ֆուտբոլիստի է հաջողվել անընդմեջ 4 աշխարհի առաջնություններում մրցանակներ նվաճել։
  • 10 000-30 000 երեխաներից մեկի մոտ նկատվում է շիզոֆրենիայի մանկական տեսակ։
  • Շվեյցարիայում գտնվող մահացող առյուծի արձանը նվիրված է շվեյցարական գվարդիայի սխրագործություններին։
  • Վուդրո Վիլսոնի կինը որոշ ժամանակ դե ֆակտո վարել է գործադիր իշխանությունը։
  • Առաջին մզկիթը եղել է Քաաբայի տաճարը։
  • Եվրոպայի տարանջատումը Ասիայից, նախևառաջ, ոչ թե տրամաբանության կամ աշխարհագրական պայմանավորվածության, այլ պատմության արդյունք է։
  • Ջուզեպպե Մոսկատի բժիշկը Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբերից է։
  • Այն ռազմական իրավունքի սկզբունքը, ըստ որի հրամանատարները պատասխանատվություն են կրում ենթակաների ռազմական հանցագործությունների համար ունի այս անունը։
  • Ամստերդամում կա Աստվածաշնչի թանգարան։

Այլ գրառումներ