Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 12

0
151

Շաբաթ 12

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 12-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Կանացի արվեստի ազգային թանգարանը միակն է, որտեղ ցուցադրվում են արվեստի գործեր, որոնք ստեղծված են բացառապես կանանց կողմից։
  • Լուսինը հորիզոնից ներքև գտնվելու պարագայում մի քանի անգամ ավելի մեծ է թվում, քան երբ այն գտնվում է բարձր երկնքում՝ զենիթի մոտ։
  • Պանրի Աբոնդանս տեսակը արտադրվել էլ է դեռևս 14-րդ դարում։
  • Ուշ անտիկ ժամանակաշրջանի աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկը ամբողջական ոչնչացման սպառնալիքի տակ է։
  • Ի պատիվ Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարտիկանյանի՝ ստեղծվել է հատուկ մրցանակ՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք են մեկնել հայ ժողովրդին։
  • Շուտով Հայաստանում գործարկվելու է .հայ անվանումով դոմեն։
  • Գոյություն ունի բնածին կրկված բթամատի հազվագյուտ հանդիպող հիվանդություն։
  • Նիդերլանդների Լեյդեն քաղաքի շենքերի արտաքին պատերին տարբեր լեզուներով տպվել են 101 բանաստեղծություններ։
  • Կարատեի ամենահին կազմակերպություններից մեկը Ճապոնիայի կարատեի միությունն է։
  • Որոշ մշակութային ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ասիական և հնդեվրոպական էթնիկ ենթախմբերում կա նախապատվություն այտերի փոսիկներ ունեցող մարդկանց նկատմամբ, և նրանք համարվում են առավել գրավիչ ու անկեղծ։
  • Ռուսական կայսրության տարածքում կիրառվում էր փաստաթուղթ, որն անձին թույլատրում էր օրինական ճանապարհով զբաղվել մարմնավաճառությամբ։
  • Երևանի ճոպանուղին բացվել է 1967 թվականին և փակվել 2004 թվականին։
  • Ամպերի գեղեցկության սիրահարների համար գործում է Ամպերի սիրահարների ընկերությունը։
  • Ֆրիտյոֆ Նանսենի առանձնատունը անվանվում է Պուլհյոգդա։
  • Մարդկանց վրա կատվազգիների ընտանիքից ամենաշատը հարձակվում են վագրերը։
  • Արաբական թեյ, ի տարբերություն արևմտյան թեյի, որը հաճախ մատուցվում է շատ քաղցր ու սառեցված, մատուցվում է տաք և դեղաբույսերով։
  • «Անատոլիա» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է արևածագ, արևելք։
  • 16-18-րդ դարերի վենետիկյան գեղարվեստի ամենամեծ հավաքածուն պահպանվում է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ։
  • Վինսենթ Վան Գոգը իր ծնողներին նկար է ձոնել։

Այլ գրառումներ