Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 13

0
152

Շաբաթ 13

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 13-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Գենը կարող է նոկաուտի կամ նոկդաունի ենթարկվել։
  • Գաճաճ մոլորակներից ամենամեծի տրամագիծը կազմում է մոտ 1000 կիլոմետր։
  • Հյուսիսային Իռլանդիայում իրար միացված բազալտե մոտ 40.000 սյուները կազմում են «հսկաների ճանապարհը»։
  • Փոքր պանդայի մասին հիշատակումները թվագրվում են դեռևս 13-րդ դարում, բայց եվրոպացիները այս կենդանիների մասին իմացել են միայն 19-րդ դարում։
  • Գոյություն ունի ծովային վարունգ անվանումով կենդանի։
  • Եվրոպայում տեղի ունեցած երկրորդ ամենածանր էկոլոգիական աղետի հետևանքով ցիանիդով աղտոտված մոտ 100 000 խմ ծավալով ջուր թափվել էր գետի մեջ։
  • 2017 թվականի մարտի 19-ից 20-ը Արցախում անցկացվեց Բլոգերների միջազգային ֆորում։
  • Ինքնասպանությունը կարող է լինել քվանտային։
  • Արևային վառարանները սկսել են կիրառվել 20-րդ դարի սկզբներից։
  • Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում 1990 թվականից սկսած անցկացվում է մարաթոնյան վազքի մրցումներ։
  • Մի քանի օր առաջ մահացավ աշխարհի առաջին դոլլարատեր-միլիարդատիրոջ թոռը։
  • Թուրքիայում գտնվող Անմեղության թանգարանում ներկայացված է ստամբուլաբնակ հարուստ Քեմալի սիրո պատմությունը, ով սիրահարվում է իր աղքատ զարմիկին։
  • ժպիտի շքանշանով պարգևատրվում են հայտնի մարդիկ, որոնք երեխաներին ժպիտներ և ուրախություն են պարգևում։
  • Փարիզի այս շրջանի անվանումը հորինել են ուսանողներ։
  • Հնում քրջահավաքությունը շատ տարածված երևույթ էր։
  • Լաջվարդը որպես կապույտի երանգ առաջացել է համանուն քարի անունից։
  • Աշխարհում ռազմական ծախսերի մեծությամբ առաջատար պետությունը ԱՄՆ-ն է։
  • ԱՄՆ-ի Մաունթին Վյու քաղաքում կա Համակարգչային պատմության թանգարան։

Այլ գրառումներ