Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 14

0
168

Շաբաթ 14

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 14-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Բեռլինում կա «հին» և «նոր թանգարան»։
  • 3 պետություն Վալբոնայի հովիտ ազգային պարկում նախատեսում են ստեղծել «Բալկանյան խաղաղության պարկ»։
  • Վենետիկի կամուրջներից մեկը կոչվում է Հառաչանքների կամուրջ։
  • ԱՄՆ-ի մանկական գեղեցկության մրցույթների հաղթողներից մեկը սպանվել է 6 տարեկանում։
  • Տիրանայում 1988 թվականին բացվել է բուրգ-թանգարան։
  • Դանիացի նախկին նշանավոր դարպասապահ Պետեր Բոլեսլավ Շմեյխելի որդին նույնպես հաջող կարիերա է սկսել։
  • 1938 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը հրեաները Աֆրիկայում նույնպես ենթարկվել են հետապնդումների։
  • Սերբական մշակույթում համարվում է, որ անվան նշանակությունը ազդում է բնավորության վրա։
  • 1547 թվականին Մոսկվայի հրդեհի պատճառով զոհվել է 2․700-3․700 մարդ (չհաշված երեխաներին)։
  • Միայն 1914-1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 3OO հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից։
  • Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում 1923 թվականի հուլիսի 7-ից մինչև 1929 թթ. եղել է ունեցել Կարմիր Քուրդիստան վարչական միավոր։
  • Գոյություն ունի շոուի տարրերը և թատերական սպորտի տեսակները համատեղող սպորտի տեսակ՝ Չիրլիդինգ։
  • Հունաստանում` ժայռերի գագաթին, խոշոր վանական համալիր կա։
  • Վան Գոգի կրտսեր եղբայրը նույնպես նկարիչ էր։
  • Մեծ Բրիտանիայում խեցիներով պատրաստված քարանձավ կա։
  • Ամենահին ծրարները հայտնաբերվել են Միջին Արևելքում։
  • Բելառուսի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը 2009 թվականի հունիսի 8-ին, կապված կաթնամթերքի արտահանմամբ, անվանվում է կաթնային պատերազմ։
  • ⌘ նշանը շատ երկրներում օգտագործվում է որպես տեսարժանության նշան։
  • Սեմական աբջադների առաջին տառը՝ ալեֆը, ծագել է ցլի գլուխը պատկերող հին եգիպտական հիերոգլիֆից։
  • ժպիտի շքանշանով պարգևատրվում են հայտնի մարդիկ, որոնք երեխաներին ժպիտներ և ուրախություն են պարգևում։
  • Փարիզի Մոնպառնաս շրջանի անվանումը հորինել են ուսանողներ։
  • Հնում քրջահավաքությունը շատ տարածված երևույթ էր։
  • Լաջվարդը որպես կապույտի երանգ առաջացել է համանուն քարի անունից։
  • Աշխարհում ռազմական ծախսերի մեծությամբ առաջատար պետությունը ԱՄՆ-ն է։
  • ԱՄՆ-ի Մաունթին Վյու քաղաքում կա Համակարգչային պատմության թանգարան։

Այլ գրառումներ