Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 15

0
159

Շաբաթ 15

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 15-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1991 թվականին հիմնվել է Նոբելյան մրցանակի յուրօրինակ Հականոբելյան մրցանակը։
  • Ադոլֆ Հիտլերը իր ծննդյան 50-ամյակին թեյարան է նվեր ստացել։
  • Եփրատի բարդիի նույն ծառի վրա կան ձվաձև, ռոմբաձև, լայն դելտայանման, երկարավուն նշտարաձև, ամբողջաեզր ու բլթակավոր և այլ տեսակի տերևներ։
  • Լոնդոնի ամենաբարձր կետում Սուրբ Պողոսի Տաճարն է։
  • Սպագետտիի համար նախատեսված մի քանի ատամներով պատառաքաղը հայտնվել է դեռևս 1700 թվականին։
  • Միզող տղայի արձանիկը տոնական օրերին երբեմն ջրի շիթը փոխարինվում է գինով կամ գարեջրով։
  • 1938 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը հրեաները Աֆրիկայում նույնպես ենթարկվել են հետապնդումների։
  • Սերբական մշակույթում համարվում է, որ անվան նշանակությունը ազդում է բնավորության վրա։
  • 1547 թվականին Մոսկվայի հրդեհի պատճառով զոհվել է 2․700-3․700 մարդ (չհաշված երեխաներին)։
  • Միայն 1914-1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 3OO հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից։
  • Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում 1923 թվականի հուլիսի 7-ից մինչև 1929 թթ. եղել է ունեցել Կարմիր Քուրդիստան վարչական միավոր։
  • Գոյություն ունի շոուի տարրերը և թատերական սպորտի տեսակները համատեղող սպորտի տեսակ։
  • Մոնեն ունի ջրաշուշաններին նվիրված նկարների շարք։
  • 1976 թվականին Ինդիրա Գանդին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, վարկածներից մեկի համաձայն, հանդիպելու իր սիրեցյալին՝ Սերգեյ Մերգելյանին:
  • Առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը նորանկախ Հայաստանում 1992 թվականին բացել է ԱՄՆ-ն:
  • Լև Տոլստոյը բանադրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու կողմից, այդ իսկ պատճառով նրա հոգեհանգիստը կատարվել է հայկական եկեղեցում:
  • 1970 թվականին Ֆրեզնոյի քաղաքապետարանի առջև տեղադրվել է Սասունցի Դավթի արձանը:
  • Քըրք Քըրքորյանը «Լինսի հիմնադրամը» անվանակոչել է իր երկու դուստրերի՝ Լինդայի և Ստրասի անուններով:

Այլ գրառումներ