Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 16

0
162

Շաբաթ 16

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 16-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1894-1923 թթ. Թուրքական կառավարության կողմից կատարվել է Հայոց ցեղասպանություն, զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը, արդյունքում սպանվել է մոտ 1 500 000 հայ։
  • 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից և հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր։
  • Հայկական ջարդերի ժամանակ Արևմտյան Հայաստանում կազմակերպվել են մի շարք ինքնապաշտպանական հերոսամարտեր և ապստամբություններ՝ Մուսա լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի։
  • Հայոց Մեծ Եղեռնի գրեթե բոլոր կազմակերպիչներն ու երիտթուրքական կառավարության պարագլուխները սպանվել են հայ վրիժառուների կողմից կազմակերպված «Նեմեսիս գործողության» շրջանակներում։
  • Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բացի հայերի ցեղասպանությունից, երիտթուրքական կառավարությունը կազմակերպել է մյուս քրիստոնյա ազգերի զանգվածային սպանություններ, մասնավորապես ասորիների ցեղասպանությանը զոհ է գնացել 500 000 – 750 000 ասորի, իսկ Պոնտոսի հույների ցեղասպանության արդյունքում զոհվել է 350 000-ից մինչև 1 200 000 հույն։
  • Հայերի ցեղասպանության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, դրանցից ամենանշանավորներն են՝ «Հոգիների աճուրդ», «Մայրիկ», «Արարատ», «Արտույտների ագարակը», «Արամ», «Ճչացողներ», «Սպի», «Նահապետ», «Ձորի Միրոն» և այլն։
  • Ալեք Մանուկյանը ունեցել է ընդամենը 50 դոլար, երբ 1920 թվականին ոտք է դրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
  • Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդի մայրը հայուհի է:
  • Սանահինի կամուրջը ավելի քան 800 տարեկան է:
  • Ղանթարի տեղում ներկայումս զբոսայգի է:
  • Ձմռան համեմատությամբ ամռանը Երևան-Թբիլիսի երկաթգծի ռելսերի երկարությունը ավելանում է 150 մետրով:
  • մարդիկ կարող են մահանալ նաև ծիծաղից։
  • էկոլոգիական սպասքը կարող է լինել նաև ուտելի։
  • Սոնյա թագուհու ախոռի պատկերասրահը գտնվում է Նորվեգիայի թագուհու ախոռում:
  • ԽՍՀՄ հիմնադրի մոսկովյան հուշարձաններից մեկը պտտվում է և այն հնարավոր է տեղափոխել երկաթուղով։
  • Բացի Խաղաղության Նոբելյան մրցանակից, կա նաև «Իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ»:
  • Աշխարհի ամենահին գլխուղեղը հայտնաբերվել է Հայաստանի Արենի-1 քարանձավների համակարգում։
  • Հայտնի ռուսական պատկերասրահը հիմնել է կտորեղեն արտադրողը, իսկ համանման բրիտանական պատկերասրահը՝ շաքարագործարանատերը:

Այլ գրառումներ