Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 17

0
164

Շաբաթ 17

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 17-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Սկանդինավյան դիցաբանության մեջ մեծ ճակատամարտի դեպքերը, որի ժամանակ մահանում են դիցաբանության գլխավոր կերպարների մի մասը անվանվում է Ռագնարյոկ։
  • Փախստականների ողբերգությունների խորհրդանիշներից մեկը Ալան Քուրդին է, սիրիացի 3-ամյա տղա, որը մահացել է հարազատների հետ, փորձելով անցնել Միջերկրական ծովը:
  • Ամենամեծ առաջատար կինոստուդիան Ռուսաստանում Մոսֆիլմն է։
  • Օլիմպիական կրակը Օլիմպիական խաղերի անցկացման վայրում այրվում է մինչև խաղերի ավարտը։
  • էդամամեն պատիճներով խաշված դեռահաս սոյայի ունդ է, որը ճապոնական խոհանոցում լայնորեն օգտագործվում է։
  • Մարիա Գաետանա Անեզին է գրել դիֆերենցիալ հաշվի և ինտեգրալի քննարկման վերաբերյալ առաջին գիրքը:
  • ժպիտի շքանշանով պարգևատրվում են հայտնի մարդիկ, որոնք երեխաներին ժպիտներ և ուրախություն են պարգևում։
  • Փարիզի այս շրջանի անվանումը հորինել են ուսանողներ։
  • Հնում քրջահավաքությունը շատ տարածված երևույթ էր։
  • Լաջվարդը որպես կապույտի երանգ առաջացել է համանուն քարի անունից։
  • Աշխարհում ռազմական ծախսերի մեծությամբ առաջատար պետությունը ԱՄՆ-ն է։
  • ԱՄՆ-ի Մաունթին Վյու քաղաքում կա Համակարգչային պատմության թանգարան։
  • էկոլոգիական սպասքը կարող է լինել նաև ուտելի։
  • Այս պատկերասրահը գտնվում է Նորվեգիայի թագուհու ախոռում:
  • ԽՍՀՄ հիմնադրի մոսկովյան հուշարձաններից մեկը պտտվում է և այն հնարավոր է տեղափոխել երկաթուղով։
  • Բացի Խաղաղության Նոբելյան մրցանակից, կա նաև «Իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ»:
  • Աշխարհի ամենահին գլխուղեղը հայտնաբերվել է Հայաստանի Արենի-1 քարանձավների համակարգում։
  • Հայտնի ռուսական պատկերասրահը հիմնել է կտորեղեն արտադրողը, իսկ համանման բրիտանական պատկերասրահը՝ շաքարագործարանատերը:

Այլ գրառումներ