Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 18

0
172

Շաբաթ 18

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 18-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Ապրիլի 13-ին Մյանմայում տեղի է ունեցել 6,9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ։
  • ԱՄՆ-ում քննարկվել է ստեղծել ոչ մահացու ազդեցություն ունեցող քիմիական զենք։
  • 2012 թվականից Մեղրի քաղաքում ՀԷԿ է կառուցվում։
  • Պասիֆլորա(չարչարածաղիկ) ծաղիկը իր անվանումը ստացել է Հիսուս Քրիստոսի չարչարանքներից։
  • Հինդուիզմը դավանում է ավելի քան 1 մլրդ. մարդ, որոնցից մոտ 950 միլիոն բնակվում են միայն Հնդկաստանում և Նեպալում։
  • 1894-1923 թթ. Թուրքական կառավարության կողմից կատարվել է Հայոց ցեղասպանություն, զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը. արդյունքում սպանվել է մոտ 1 500 000 հայ։
  • 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից, և հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր։
  • Հայոց Մեծ Եղեռնի գրեթե բոլոր կազմակերպիչներն ու երիտթուրքական կառավարության պարագլուխները սպանվել են հայ վրիժառուների կողմից կազմակերպված «Նեմեսիս գործողության» շրջանակներում։
  • Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բացի հայերի ցեղասպանությունից, Երիտթուրքերը կազմակերպել են այլ քրիստոնյա ազգերի զանգվածային սպանություններ՝ ասորիների ցեղասպանությանը զոհ է գնացել 500 000 – 750 000 ասորի, իսկ Պոնտոսի հույների ցեղասպանության արդյունքում զոհվել է 350 000-ից մինչև 1 200 000 հույն։
  • Հայաստանի ազգային հերոսի նախաձեռնությամբ նկարահանվել է հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա:
  • Հինդուիզմի ամենահայտնի աստվածություններից մեկը՝ Դուրգան, ներկայացվում է տասձեռնանի կնոջ տեսքով, սովորաբար առյուծին հեծնած։
  • Մինչև 2017 թվականը Սաուդյան Արաբիան միակ երկիրն էր, որտեղ կանանց չէր թույլատրվում ավտոմեքենա և այլ տրանսպորտային միջոց վարել։
  • Բնական քարերը հավասարակշռելով իրար վրա շարելու արվեստը կամ հոբբին հավասարակշռության արվեստն է։
  • Կաթոլիկ քրիստոնյաների մոտ Մեծ պահքի առաջին օրն անվանվում է Մոխրոտ չորեքշաբթի։
  • Ֆինլանդիայում յուրաքանչյուր կնոջը նախքան ծննդաբերելը տալիս են «նորածինների տուփ»։
  • Հայաստանի տարածքում հայտնաբերված են մոտ 3500 տեսակի ծաղկավոր բույսեր, ավելի քան 17500 կենդանատեսակներ։

Այլ գրառումներ