Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 19

0
175

Շաբաթ 19

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 19-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր կառուցման ավարտին՝ 2005 թվականին, եղել է խոշորագույն ամերիկյան դեսպանատունն աշխարհում։
  • Խորվաթական սպորտի ու օլիմպիական շարժման հիմնադիր հայրը մասնագիտությամբ գրող է եղել։
  • 2011 թվականի դրությամբ Միացյալ Թագավորության երրորդ ամենատարածված լեզուն լեհերենն է։
  • Արագածոտնի մարզի Ձորագյուղ գյուղում կա 4-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող Արշակունիների դամբարան։
  • Ֆրանսիացի նշանավոր գեղանկարիչը Ռուանի տաճարի 30 նկարից բաղկացած շարք է նկարել, որը ներկայացնում է տաճարը տարվա տարբեր եղանակների, օրվա տարբեր ժամերի, տարբեր լուսավորությամբ։
  • Ամենաերկար բևեռային ցերեկները նկատվում են հենց բևեռներում` մոտ 6 ամիս տևողությամբ։
  • Մայիսի 1-ին աշխարհի շատ երկրներում նշվում է տուբերկուլոզով հիվանդների օգնության և հիվանդների հետ համերաշխության օր։
  • Կաթոլիկ եկեղեցում այն մարդուն, ով ապօրինի կրել է Պապի կոչում, ընդունված է անվանել Հակապապ։
  • Չինարենի ներկայիս բոլոր բարբառները հաճախակի օգտագործում են հաշվողական բառեր կամ դասակարգիչներ։
  • Ըստ ծառաբանական վերջին ուսումնասիրությունների Լեհաստանի բնության հուշարձան համարվող Բարտեկ կաղնին 687 տարեկան է։
  • Արենիի քարանձավում հայտնաբերված է 4000-6000 տարվա թոնրատուն։
  • Ակվարիումային «Ոսկե ձկնիկի» ձկնատեսակներից մեկը կոչվում է ցլագլխիկ։
  • Կոդեքս Սերաֆինիանուսը պատկերում է երևակայական աշխարհի տարբեր ոլորտները։
  • Մեծ Բրիտանիան աշխարհի առաջին երկրներից է, որտեղ պաշտոնապես հաստատվել է այնպիսի զորքի տեսակ, ինչպիսին է ծովային հետևազորը:
  • Բանակի, նավատորմի և ավիացիայի մարտունակությունը բնութագրվում է մարտական ոգով։
  • Գրացիա Դելեդան առաջին իտալացի կինն է, որ ստացել է Նոբելյան մրցանակ։
  • Ամստերդամի ջրանցքները քաղաքի ամենանշանավոր տեսարժան վայրերից են։
  • Ռաֆայելն ունի կտավ, որը պատկերում է միաեղջյուրով կնոջ:

Այլ գրառումներ