Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 21

0
177

Շաբաթ 21

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 21-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից 2010 թվականին հրատարակվել է Հայաստանի բույսերի Կարմիր գիրք։
  • Թուրքիայի վարչապետի պաշտոնը միայն մեկ կին է զբաղեցրել։
  • Կոտայքի մարզի Բջնի գյուղի մատույցներում գտնվող Ծակ քարը գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
  • Գինեսի ռեկորդների գրքում գրանցված շախմատի ամենամեծ միաժամանակյա խաղաշարի ռեկորդը 604 պարտիա է։
  • Մեծ արգելախութ ծովային օբյեկտն առաջին ծովային օբյեկտն է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
  • Ավստրալիայում կան «կապույտ լեռներ»։
  • Մի քանի երկրներում պետական մակարդակով տարբեր ձևով արտահայտված կատարվում է Վիքիպեդիայի գրաքննություն։
  • Ֆրանսիայի նորընտիր նախագահի կինը նրանից մեծ է 24 տարով։
  • 2005 թվականից Հայաստանում անցկացվում է Թանգարանային գիշեր։
  • ԽՍՀՄ Պետական մրցանակը սկզբում կոչվել է Ստալինյան մրցանակ։
  • Նիգերում գրագետ է բնակչության 19.1%-ը, իսկ Հյուսիսային Կորեայում՝ 100%-ը։
  • Մինչև 1942 թվականը գերմանացիների կողմից օկուպացված Եվրոպայում կար մոտավորապես 500 ռազմական պոռնկանոց։
  • Զվարթնոցի տաճարը ներառված է Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
  • Լիբանանում գտվող Հարավային քարը մարդու կողմից հղկված ամենամեծ քարերից մեկն է աշխարհում։
  • Հնարավոր բանական այլմոլորակայինների լեզուները ուսումնասիրում է քսենոլեզվաբանությունը։
  • Մահացած մարդկանց հոգու հետ կապ հաստատել փորձողները անցկացնում են ոգեհարցության սեանս։
  • Արաբիկա տեսակի սուրճի եփած տարբերակը արաբական սուրճն է։
  • Մինչկոլումբոսյան Ամերիկայում են պատրաստվել առաջին բյուրեղապակյա գանգերը։
  • Էկոլոգիական սպասքը կարող է լինել նաև ուտելի։
  • Սոնյա թագուհու պատկերասրահը գտնվում է Նորվեգիայի թագուհու ախոռում:
  • Ջոնի Էքը ծնվել է կիսատ և քայլել է ձեռքերով:
  • Բացի Խաղաղության Նոբելյան մրցանակից, կա նաև «Իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ»:
  • Թաթարստանի Գերագույն դատարանի առաջին նախագահը լռել է ՆԳԺԿ-ում աշխատելու մասին։
  • Հայտնի ռուսական պատկերասրահը հիմնել է կտորեղեն արտադրողը, իսկ համանման բրիտանական պատկերասրահը՝ շաքարագործարանատերը:

Այլ գրառումներ